Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/265

Այս էջը հաստատված է

հողաշինարարության ընթացքում այդ երևույթից խուսափելու համար պետք է չքավոր և հողազուրկ տնտեսությունները համախմբվեն կոլեկտիվների շուրջը՝ միասնաբար հող ստանալու։ Անգամ, եթե կոլեկտիվներ էլ հնարավոր չլինի ամենուրեք կազմել, չքավոր տնտեսություններին առաջին հերթին պիտի բավարարել գյուղի մոտակա հողերից և ըստ կարելույն համախմբելով մի տեղում, որպեսզի մի կամ երկու տարի հետո կարողանան վարկով ստացած գործիքներով հողը մշակել: Հիմնական հողաշինարարության ընթացքում գյուղի չքավոր խմբակներն հենց իրենք պետք է կազմակերպեն և առաջաղրեն այս խնդիրը:

Հիմնական հողաշինարարությունը կերպարանափոխում է գյուղը, վերացնում է ջրօգտագործման այն անշահավետ ձևը, որ կա մեր գյուղերում, երբ ամեն ոք իր առվից է օգտվում, կորցնելով բավական ջուր, առաջացնելով ճահճուտներ և այլն։

Հանդամեջ տանող ճանապարհները, որոնք հարյուրավոր դեսյատին տարածության հող են փչացնում, հիմնական հողաշինարարությունը կարգի է բերում, գծելով ըստ կարելույն ուղիղ ճանապարհներ այն հաշվով, որ յուրաքանչյուրն ազատ ելումուտ ունենա իր հողամասը, սակայն կարճ լինի ճանապարհը, հարմար և ամենքի համար պիտանի:

Ահա թե ինչու՛ առաջնակարգ կարևորություն ունի գյուղում կատարվելիք հողաշինարարությունը, որի հաջող ավարտումը կապահովվի հողաշինարարի, կոոպերատորի և ագրոնոմի միասնական աշխատանքով:

* * *

Ներքին հողաբաժանություն կատարվելու է 154 գյուղում, 72500 բնակչի համար, 65800 դես. տարածության վրա։ Այսպիսով՝ առաջիկա տարում Հայաստանում ավարտվում է հողային ռեֆորմի կիրառումը, որպես նախնական հողահավասարեցում։ Ներքին հողաշինարարության ենթակա 154 գյուղն ըստ գավառների բաժանվում են հետևյալ թվով. Զանգեզուրում՝ 44 գյուղ, Դիլիջանում՝ 31, Երևանում՝ 21, Դարալագյազում՝ 17, Փամբակ֊Լոռի գավառում՝ 15, Լենինականում՝ 13, Նոր Բայազետում՝ 8, և էջմիածնի գավառում՝ 5 գյուղ։ Մեղրու գավառում ներքին հողաբաժանության աշխատանքներն ավարտված են դեռ 1926 թ.։ Ամենից շատ աշխատանք առաջիկա սեզոնում կատարվելու է Զանգեզուրում, որտեղ սահմանագծման աշխատանքները պատճառ