Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/266

Այս էջը հաստատված է

դարձան ներքին հողաբաժանության ձգձգման: Սահմանագծումն այդ գավառում արդեն վերջացած է, ուրեմն և հնարավոր է այս տարի Զանգեզուրում ներքին հողաբաժանության աշխատանքները ավարտել:

Ներքին հողաբաժանությունը պիտի կատարվի չափրարների միջոցով, հողհամայնքի կողմից ընտրած հողկոմների ղեկավարությամբ։ Վերջ տալու համար այն տարբերության, որ գոյություն ունի չափրարի աշխատավարձի մեջ զանազան գավառներում, երբ իրենք գյուղերն են վարձում չափրարներին, և շատ անգամ անտեղի, և իզուր ծախք անել տալիս գյուղին, առաջիկա տարում բոլոր գավառներում աշխատելու համար հրավիրվելու են 48 հմուտ և բարեխիղճ չափրար, ընտրություն կատարելով եղածներից։ Յուրաքանչյուր չափրարի հետ կնքելով պայմանագիր այս կամ այն գյուղում կատարելիք աշխատանքի համար՝ ո՛չ միայն ստեղծվում է միակերպություն աշխատավարձի, այլև հեշտանում է իրեն՝ չափրարի աշխատանքը։

Այս տարի հատուկ ուշադրություն է դարձվելու հողկոմի կազմի վրա, չքավոր և միջակ գյուղացիների գերիշխող ղեկավարությունն ապահովելու համար։ Ներքին հողաբաժանության ենթակա գյուղերում հատուկ ուշադրություն է դարձվելու աշխատավորական հողօգտագործման իրավունքը ճշգրիտ կիրառելու, որպեսզի գյուղերում հող չստանան այն ծխերը, որոնք այդպիսի իրավունքից զուրկ են Հողային օրենսգրքի և Հողժողկոմատի համապատասխան հրահանգների համաձայն: Հողօգտագործման իրավունք ունեցող ծխերի ցուցակը պիտի հաստատի հողհամայնքի ընդհանուր ժողովը։ Որպեսզի մեկընդմիշտ վերջ տրվի ներքին հողաբաժանության հետ կապված դժգոհություններին, որի պատճառով հողաբաժանությունը ձգձգվում է, կազմված հրահանգների համաձայն, այս տարի գավհողբաժինները հատուկ ուշադրություն պիտի դարձնեն բաշխվող հողերի ցուցակագրության, բակերի (տնատեղերի) չափի ու բաժանության, անմիջական հսկողություն ունենան հողաբաժանության և, վերջապես, աշխատանքներն ավարտելուց հետո գյուղի ներքին հողաբաժանության հաստատումը ձևակերպեն սահմանված կարգով։

Արոտաշինության ասպարեզում դաշտային սեզոնում աշխատանքները տարվելու են ամառային արոտավայրերում։ Այդ նպատակով գավառներ մեկնող հողաչափերի ու գավառական պետհողգույքերի վարիչների կատարելիք գործն այս տարի չի սահմանափակվելու միայն վարձագնի