Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/268

Այս էջը հաստատված է

Այս տարվա աշխատանքներից է և արոտավայրերի մասնակի բարելավումը (ճանապարհների կարգավորում, ջրային հարցի լուծում, պարարտացում, քարերի ու մոլախոտերի վերացում, արոտների կանոնավոր և շահավետ օգտագործում)։ Մինչ այժմ մեր արոտավայրերը թե՛ քոչվորների և թե՛ տեղացիների կողմից օգտագործվել են անխնա։ Մի շարք արոտավայրերում այդպիսի օգտագործության հետևանքով պակսել է խոտը, հողը պնդել է, քարեր են կիտվել իրար վրա. եղած աղբյուրները չորացել, տեղ֊տեղ ճահճուտներ կազմվել։ Հենց իրենց՝ օգտագործողների միջոցով է, որ այս տարի սկսվելու է արոտավայրերի մասնակի բարելավումը։

Թե՛ տեղացիներին և թե՛ քոչվորներին արոտավայրերն օգտագործության տալուց նախապատվություն է տրվում կոոպերատիվ կազմակերպություններին։ Վրաստանի ոչխարապահների «Բիրլիկ» միությունն իր կարիքների համար վերցրել է Լենինականի արոտավայրերից մոտ 9000 դեսյատին։ Այդ նույն կոոպերատիվը, կնքած պայմանագրի համաձայն, պարտավորվում է տարեկան բարելավել 100 դեսյատին արոտավայր: Այս ձևը, ուրիշ առավելությունների հետ միասին, հեշտացնում է արոտավայրի կարգավորման վարչական կողմը և կարելի դարձնում արոտավայրերի բարելավումը կատարել կոոպերատիվ կազմակերպությունների միջոցով։

Այն գյուղերը, որոնք ունեն պանրի և յուղի գործարաններ և կաթնատնտեսական արտելներ, անասնապահության զարկ տալու և գործարանների արտադրությունն ավելի մեծացնելու նպատակով ստանում են արոտավայրեր, որոնց օգտագործումն իրենք՝ արտելները պիտի կազմակերպեն: Այս աշխատանքներն ևս համաձայնեցնելու է կաթնատնտեսական արտելների կենտրոնի՝ «Պանիր֊յուղի» վարչության հետ։

Անտառներում մինչ այժմ ձմեռանոցներ ունեցող գյուղերին հանելով այդ ձմեռանոցներից՝ արոտաշինարարության ընթացքին, առաջին հերթին, այդպիսի գյուղերին են բավարարելու, ի տրիտուր ձմեռանոցների: Այսպիսով՝ արոտավայրերի վերակազմությամբ մեր անտառներն ազատվելու են ձմեռանոցների հասցրած վնասներից։

Մեր արոտավայրերի վրա միայն ընթացիկ տարում է, որ դարձվելու է հարկավոր և ավելի խնամքոտ ուշադրություն։ Յուր ձեռքն առնելով արոտաշինարարությունն ու արոտավայրերի հսկողության գործը, վարձագների գանձման հետ միասին, Հողժողկոմատն ի վիճակի կլինի