Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/269

Այս էջը հաստատված է

Կարևոր աշխատանքներից է և բնակավայրերի հատակագծումը։ Ո՞ւմ հայտնի չեն մեր գյուղերի ընդհանուր տեսքը, ծուռումուռ փողոցները, իրար վրա թափված տներն ու գոմերը, տների հակաառողջապահական լինելը և այլն։ Բնակավայրերի հատակագծումն իսպառ վերացնում է մեր գյուղից այդ թերությունները և գյուղը դարձնում է օրինակել հատակագծով կառուցված բնակավայր։

Անշուշտ, հեշտ է կատարել այդ աշխատանքը, երբ գյուղը նոր է կառուցվում։ Սակավ չեն դեպքեր, երբ հիմնական հողաշինարարության հետևանքով ձևում և կերպարանափոխվում է ոչ միայն գյուղի հողերի առաջվա տեսքը, այլև գյուղը։ Այդ դեպքում, ինչպես և վերաբնիկներին կամ գաղթականներին նոր գյուղերում բնակեցնելիս, հատակագծումն ինքն իրեն հասկանալի է և անխուսափելի։ Խնդիրը բարդանում է և դժվարություններ հարուցում, երբ հատակագծման է ենթարկվում հին գյուղը, երբ հարց է առաջանում տներ քանդելու, նոր փողոցներ գծելու, նոր տնատեղեր հատկացնելու և այլն։

Եթե վարկավորող մարմիններն ի վիճակի լինեին միշտ ընդառաջելու բնակավայրերի հատակագծման հետ կապված ծախքերին՝ վարկ տալով գյուղացիներին նոր տներ կառուցելու, գյուղերի հատակագծումը շատ կհեշտանար։ Սակայն, մինչ այժմ, վարկը քիչ անգամ է օժանդակել գյուղի հատակագծման։ Կատարած աշխատանքը մեծ մասամբ եղել է նոր գյուղերում, իսկ հին գյուղերում այդպիսին կապվել է հիմնական հողաշինարարության հետ։

Այս տարի հատակագծման են ենթարկվելու 42 գյուղ, 11200 ծուխ բնակչության համար։ Երևանի գավառից հետո երկրորդ տեղը բռնում է Լենինականը։ Երկրաշարժից տուժած բոլոր գյուղերը ենթակա են հատակագծման[1]։ Մնացած գավառներում հատակագծվելու են 5֊ ական

  1. 6