Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/270

Այս էջը հաստատված է

գյուղ Զանգեզուրում և Նոր Բայազետում, 3 գյուղ Դիլիջանում, 2-ական գյուղ Դարալագյազում, էջմիածնում և Փամբակ-Լոռու գավառներում։

Տեղական մարմիններն ամենից շատ կատարելիք ունեն բնակավայրերի հատակագծման գործում։ Պատահում են դեպքեր, երբ գյուղը հատակագծելուց հետո տներ են կառուցվում ոչ ըստ պլանի։ Ահա այդ հսկողությունն է, որ իրենց վրա պիտի վերցնեն տեղական իշխանությունները՝ պատասխանատվության կանչելով ընդհանուր պլանը խախտողին։ Մեկընդմիշտ հատակագծումն ապահովելու համար է, որ միջնորդություն է հարուցված Ժողկոմխորհի առաջ՝ հատուկ որոշումով ապահովելու հատակագծված գյուղերի շինարարության կիրառումը հատակագծերի համաձայն։

Համառոտակի այս են այն կարևոր աշխատանքները, որ ընթացիկ տարվա դաշտային սեզոնում կատարելու են հողաշինարարության և պետհողգույքերի վարչության մասնագետները։ Այս աշխատանքների մեջ չեն մտնում տրանգուլիացիոն <չափումների> շարունակությունը, որպիսին այս տարի պիտի կատարվի մի խմբակի միջոցով։

Եթե ավելացնենք այն, որ այս տարի պետական հողային ֆոնդերի վրա բնակեցվելու են հողազուրկ գաղթականներ, որ հատակագծման աշխատանքներ կատարվելու են պղնձահանքերի շրջանում, որ անխուսափելի են չնախատեսված աշխատանքներ ծրագրից դուրս, պարզ կլինի, թե որպիսի ծանր պարտականություն և աշխատանք է բաժին ընկնում հողաշինարարին։

Սակայն տեղերի և շահագրգռված մարմինների մասնակցությունը, գյուղական կազմակերպությունների և հողաշինարարների միասնական և եռանդուն աշխատանքը գրավական են ծրագրած աշխատանքները ժամանակին և լիովին ավարտելու։

ՄԻ ԱՐՏԵԼԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ

Նոր Բայազետի «Սարգսյանի» անվան կաթնարտելը հիմնվել է 1926 թվի մայիսին։ Արտելին անդամագրվել են 40 հոգի, որոնք ունեն 130 կով և 153 ոչխար։ Փայավճարը եղել է մի կովից 3 ռ., իսկ մուտքը վճարը՝ 50 կոպ.։ Արտելի վարչությանը հաջողվել է լիովին գանձել փայավճարները։ Նոր Բայազետի գավգործկոմն արտելին աջակցելու նպատակով հատկացրել է նրան առանձին հողամաս, որից ամենից համեստ