Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/275

Այս էջը հաստատված է

Բնիկներից բացի, հողաբաժանության ընթացքում գյուղերում տեղավորվել և տեղացիների հետ հավասար հող են ստացել 65000 գաղթականներ, որոնց հոծ բազմությունը գյուղից գյուղ էր թափառում և, ընչազուրկ լինելով, ապրում էր վարձու աշխատանքով։ Ներքին հողաբաժանության ընթացքում տեղավորված գաղթականների այդ թվի մեծ տոկոսն ընկնում է Սուրմալուի գավառի և ապա՝ Տաճկաստանի զանազան շրջանների վրա։ Այսպիսով, այդպիսի մի կոնտինգենտ հողի հետ կապելով՝ հանրապետությունը ոչ միայն ազատվեց հողազուրկ գաղթականությունից, այլև ձեռք բերեց շատ հմուտ բամբակագործների, ծխախոտագործների և այգեգործների։

Սակայն գավառների հողային հարմարությունները բավարար չեղան բոլոր հողազուրկներին տեղավորելու։ Եթե դրա վրա ավելացնենք և այն, որ շատ գյուղեր ստացել են չնչին հողաբաժին, որպիսին գյուղատնտեսության այսօրվա հետամնաց տեխնիկայով չի կարող բավարար եկամուտ հայթայթել հող ստացող ծխի համար, ապա պարզ կլինի, որ հողազուրկների կողքին մենք ունենք և հողապակաս գյուղացիների պատկառելի մի բազմություն, որ տեղափոխության և հողառատ շրջաններում տեղավորելու կարգով միայն կարողանալու են բարձրացնել իրենց տնտեսությունը և բարեկեցիկ վիճակ ստեղծել։ Հողվարչության թվերով՝ Հայաստանում դեռ մնում են 50 ООО-ի չափ հողազուրկ յուղացիներ, որոնց ճնշող մասը տեղացիներ չեն, և 40 ООО-ի չափ հողապակաս գյուղացիներ։ Հողի կարիք ունեցող 40 000 շունչն ըստ գավառների դասավորված են հետևյալ կերպ.

Գավառները Հողազուրկ

գաղթ․

Հողապակաս

գյուղաց․

Ընդամենը

Ծխերով

Երևան

Էջմիածին

Լենինական

Փամբակ-Լոռի

Դիլիջան

Զանգեզուր և Մեղրի

Դարալագյազ

Նոր Բայազետ

3200

3100

2200

800

400

1500

2500

500

500

1000

1000

600

400

4700

5600

2700

1300

1400

1000

600

400

Ընդամենը 9700 8000 17700