Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/279

Այս էջը հաստատված է

երկրում, որի վիճակը թողնենք, որ «Երկրագործության դեպարտամենտի» ժուռնալիստ «տղերքը» նկարագրեն (տե՛ս «Գյուղատնտեսական հանգես», № 1, էջ 4)։

«Գերազանցորեն գյուղատնտեսական երկիր լիՆելով՝ Հայաստանը այսօր սակայն, որպես այդպիսին՝ նա իրենից ոչինչ չի ներկայացնում։ Քայքայվել, հիմնահատակ է եղել ամեն ինչ։ Գյուղատնտեսական կյանք, բառիս գործնական ու լայն իմաստով, մեր երկրում համարյա գոյություն չունի։ Հայ գյուղացին, հայ շինականն ու հողագործը ո՛չ միայն ցանկալի չափով, այլև ամենամինիմում սահմաններով իր հողի մշակությամբ և գյուղատնտեսական արդյունաբերությամբ զբաղվելու բոլոր հնարավոր միջոցներից զրկված է»։

Այսպես էր պատկերը Հայաստանի խորհրդայնացման նախօրյակին։ Եվ միայն Նոյեմբերն, որ կարող էր Հայաստանի գյուղացիությանը վերադարձնել նրանից խլված «գյուղատնտեսության արդյունաբերությամբ զբաղվելու բոլոր հնարավոր միջոցները»։ Երկրագործության կոմիսարիատի անելիքներից մեկն էլ գրավոր պրոպագանդայի կազմակերպումն եղավ, գյուղատնտեսական ժուռնալի հրատարակումը, որի էջերը լայն բացվեցին հնից ավեր վիճակում ժառանգություն ստացած երկրի գյուղատնտեսության վերականգնման համար։

«Մեր օրգանը,— ասված է «Գյուղատնտեսական կյանքի» № 1-ում,— նվիրված է լինելու Հայաստանի բովանդակ գյուղատնտեսական կյանքի մասնագիտական ուսումնասիրության։ Մի կյանք․․․ որ ինքնին Հայաստանի մարմնացումն է, որպես առավելապես գյուղացիական և գյուղատնտեսական մի երկրի... Պետք է ճանաչել և ուսումնասիրել մեր երկիրը, որ այնքան բարիքներ և հարստություններ ունի իր գրկում թաղած»...։

Եվ «Գյուղատնտեսական կյանքի» հրատարակման վեց տարին, նրա յուրաքանչյուր համար հետևել է համառությամբ իրականացնելու Հայաստանի գյուղատնտեսական զանազան ճյուղերի զարգացման հետ կապված ծրագրերն ու խնդիրները։ «Գյուղատնտեսական կյանքի» գոյության վեց տարին իր նախընթացը չունի հայ գյուղատնտեսական մամուլի պատմության մեջ։ Գյուղատնտեսական տեխնիկայի, քաղաքականության և էկոնոմիկայի հետ մոտ ու հեռավոր առնչություն ունեցող բոլոր խնդիրները պակաս կամ ավելի չափով իրենց լուսաբանությունն են գտել ժուռնալի էջերում։ Մեր անցած ուղին ուսումնասիրել ցանկացողը