Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/281

Այս էջը հաստատված է

Թերթեցեք գյուղատնտեսական վարչության կատարած աշխատանքների նկարագիրը։ Առ ի չգոյե ստեղծված են և՛ փորձադաշտեր, և՛ ֆերմաներ, կառուցված են յուղի և պանրի գործարաններ, գյուղացիական տնտեսությունների հողամասերում հարյուրավոր ցուցադաշտեր են կազմակերպված, ավարտվում են Խորհրդային Հայաստանի գյուղատնտեսության ուսումնասիրության աշխատանքները։

Առաջին համարներում շատ համեստ առաջարկ է անում մի այլ հոդվածագիր՝ գյուղատնտեսական թանգարան հիմնելու մասին։ Այն ժամանակ, երբ մի շարք գավառներում ժանտախտն ավերածություններ էր անում, «Գյուղատնտեսական կյանքը» խոսում է բակտերիոլոգիական-անասնաբուժական ինստիտուտի հիմնարկման մասին, տպագրելով և «հրամաններ ժանտախտի դեմ պայքարելու»։ Սովից և ավերից նոր կազդուրվող երկրի տնտեսությունն ավելի բարձրացնելու համար «Գյուղատնտեսական կյանքը» անհրաժեշտ է համարում նոր մշակույթներ զարգացնել։ Եվ, վերջապես, մորեխի պայքարին նվիրված ագիտացիոն հոդվածներին զուգընթաց՝ «Գյուղատնտեսական կյանքը» տեղ է տալիս բույսերի պաշտպանության կազմակերպման նվիրված հոդվածների։

Առաջացրած խնդիրներից շատ֊շատերը լուծված են։ Այժմ մենք ունենք և՛ գյուղատնտեսական թանգարան, և՛ բակտերիոլոգիական ինստիտուտ: Արդեն հանրածանոթ են դառնում վիկը, Սուդանի խոտը, կենաֆը. ծխախոտի մշակությունը տարեցտարի ընդլայնվում է։

Խորհրդային Հայաստանում հիմնված և մեր գյուղատնտեսության հետ թեկուզ հեռավոր առնչություն ունեցող որևէ հիմնարկ չկա, որի խնդիրներն ու անելիքները լուսաբանված չլինեն «Գյուղատնտեսական կյանքի» էջերում։ Գյուղբանկ, Հայգյուղկոոպ, այգեգործական կայան, անանսնաբուժական ինստիտուտ, ձկնաբուծության կայան, շերամապահական կայան՝ իրենց հիմնադրման օրից կապ և առնչություն են ունեցել ամսագրի հետ։ Առաջին տարիներում, գյուղատնտեսական պոպուլյար հոդվածների կողքին, լույս էր տեսնում և շրջաբերականներ՝ Հողանտառ արհմիության գավառական կազմակերպությունների համար․ սերմի շարքով ցանելու նշանակությունը և բատրակների կազմակերպման անհրաժեշտությունը՝ գյուղատնտեսության բարձրացման գործում։

Սկզբի տարիներում «Գյուղատնտեսական կյանքը» տատանվում էր պոպուլյար և գիտական֊ուսումնասիրական ամսագրի մեջ։ Կաթնատու