Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/284

Այս էջը հաստատված է

Նույնպիսի թափով աճել է մատչելի գյուղատնտեսական գրքույկների հրատարակությունը։ Հայերեն առաջին գյուղատնտեսական գրքույկը լույս է տեսել 1885 թ[1]։ Մատների վրա կարելի է համարել այդ թվից հետո լույս տեսած գյուղատնտեսական գրքույկները, որոնց հրատարակությունը կամ «բարեգործությունն էր և կամ թե հեղինակի անձնական զոհողություն։ Հինգ տարվա ընթացքում Հողժողկոմատի հրատարակած գրքույկներն իրենց մամուլի թվով և, մանավանդ, տիրաժով շատ ավել են, քան մինչ այժմ լույս տեսած գրքույկները։

Հրատ․

տարին

Քանի՞

անուն

Քանի՞

մամուլ

Քանի՞

օրինակ

Ծանոթություն
1924

1925

1926

1927

2

15

16

9

35

90

35

2000

67000

38000

19000

1․ Մինչև այժմ սպառվել է 12 անուն

(27 մամուլ, 41000 օրինակ)։


2․ 1927 թվի համար տեղեկություն-

ները 10 ամսվա են։

Ընդամենը

42

169½

126000

Հրատարակած գրքույկների մի մասն արդեն սպառվել են և լույս են տեսնում երկրորդ հրատարակությամբ։ Եթե Հողժողկոմատի հրատարակած գրքերի թվին ավելացնենք և մյուս հրատարակչությունների և կազմակերպությունների («Մաճկալ», Հ.Կ.Կ,Կ.Կ Ագիտ բաժին, Գյուղբանկ և այլն) հրատարակած բրոշյուրները, ապա կստացվի պատկառելի մի թիվ։

Գործ է դրված բոլոր ջանքերը՝ գրքույկները հեռավոր ու խուլ գյուղերն ուղարկելու։ Հերիք է մի թեթև ծանոթություն գրացուցակի հետ՝ համոզվելու, որ հրատարակված գրքույկները ծառայում են մեր գյուղատնտեսության կարևոր ճյուղերի բարձրացման և կատարում են այն հիմնական դիրեկտիվը, որ տրված է եղել Երկրագործության կոմիսարիատին հենց խորհրդայնացման առաջին տարում՝ բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը և այդպիսով մեղմել հանրապետության սակավահողությունը։

Մատչելի գրականությանը զուգընթաց, հրատարակչության որոշմամբ՝ առաջիկայում լույս են տեսնելու և ավելի լուրջ, գիտական-ուսումնասիրական

  1. 2