Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/287

Այս էջը հաստատված է

Կյանքն արդեն առաջադրում է այդ պահանջը՝ օր առաջ հրատարակել այդ ժուռնալը։

Գավառի կյանքը, տեղերում կատարած աշխատանքի նկարագիրը քիչ արձագանք է գտել ամսագրի էջերում։ ճիշտ է, տարեցտարի ավելանում են գավառից ստացած նյութերը, բայց այդ աճումը թույլ է՝ համեմատած մյուս բաժինների հետ։ Այս խնդիրը սերտ կապ ունի ամսագրի շուրջը համախմբված կադրերի հետ։ Առաջին տարիների հետ համեմատած՝ աշխատակիցների կադրը շատ է փոխվել։ Գործի են կանչվել համեմատաբար նոր ագրոնոմներ տեղերում, իսկ նրա հետ էլ ամսագրի աշխատակիցների շարքերում արդեն կա երիտասարդ մասնագետների մի փոքր խումբ։ Հարկավոր է, որ նրանք ավելի եռանդուն մասնակցություն ունենան աշխատանքներին, ավելի մոտ համախմբվեն սմսագրի շուրջը։

Համոզված ենք, որ Հայաստանի խորհրդայնացման տասնամյակին այս բոլոր խնդիրները լուծված կլինեն։

ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԵԼԻՔՆԵՐԻՑ

Հողաշինարարության և հողօգտագործման մասին Կոմկուսակցության համամիութենական Կենտկոմի որոշումները շոշափում են և բոլշևիկյան հստակությամբ լուծում այն ակտուալ խնդիրները, որոնք ո՛չ միայն մի տարվա, այլև հետագա տարիների ընթացքում կիրականանան, գյուղի և քաղաքի կապը է՛լ ավելի հզորացնելով, չքավոր ու միջակ գյուղացիությանն անվերապահորեն շաղկապելով սոցիալիզմի կառուցման։

Այդ ասպարիզում կուսակցության տված դիրեկտիվները[1] համապատասխան օրգանների կողմից պիտի կիրառվեն ուղիղ և վճռական։ «Օպոզիցիայի անզոր թոթովանքին այդ դիրեկտիվները գերազանցում են իրենց հստակությամբ, գործնականությամբ և մշակման խորությամբ» (Պրավդա»)[2]։

Այդ դիրեկտիվի համաձայն խմբագրվում է և շուտով կիրարկության կդրվի համամիութենական հողային նոր օրինագիրքը, որի մեջ դիրեկտիվները որպես օրենքներ կլինեն՝ անշեղ իրագործելու կուսակցության քաղաքականությունը հողային խնդրում, այսինքն՝ գյուղում տանելիք աշխատանքի ամենից կարևոր բնագավառում։

  1. 1
  2. 2