Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/288

Այս էջը հաստատված է

Մինչև այժմ գործադրվող հողային օրենսգիրքը լրիվ չի համապատասխանում մեր այսօրվա քաղաքականության։ Այժմ, երբ մեր գյուղատնտեսությունը հասել է նախապատերազմյան վիճակին, երբ օրվա խնդիր է գյուղատնտեսության ռեկոնստրուկցիան սոցիալիստական ուղղությամբ, երբ այդ գյուղատնտեսությունը հարմարեցվում է որպես բազա արդյունաբերացման պլանին, հնարավոր չէ ղեկավարվել 22 թ․ հրատարակած հողային օրենսգրքով[1], որի մեջ, օրինակ, շատ համեստ տեղ է բռնում հողօգտագործական կոլեկտիվների խնդիրը, չքավորներին հողային արտոնություններ տալը, որով ապահովված չեն հողային կոմիտեները ձայնազուրկ և հարուստ տնտեսությունների մասնակցությունից:

Հողային մարմինների առաջիկա անելիքներից ամենից կարևորը, որի կիրառման մեջ ամեն թերություն դատապարտելի է հենց այժմվանից, չքավոր տնտեսություններին տրվելիք հողային արտոնությունների լրիվ և անշեղ կիրառումն է։ Ճիշտ է, մեզանում մինչև այժմ կատարված թե՛ միջգյուղյա և թե՛ ներքին հողաշինարարությունը չքավորության համար կատարվել է պետության հաշվին։

Իհարկե, մեր պայմանները մի քիչ տարբեր էին։ Միջգյուղյա հողաշինարարությունը, մանավանդ սկզբի տարիներում, կատարվում էր սովից և գաղթից ավերված գյուղերում, երբ հողաշինարարությունը, որպես հողահավասարեցում, անհրաժեշտ նախապայման էր հենց այդ ավերված տնտեսությունը վերականգնելու, հողազուրկ գաղթականության և հողապակաս գյուղերին բավարար չափով և հավասար շնչաբաժին տալու:

Սակայն այլ պատկեր է հիմա, երբ բոլոր գյուղերում հողային ռեֆորմի «սևը», որպես հողահավասարեցում, կատարված է: Այս տարվանից, համարյա բոլոր գավառներում, սկսված է ներքին հողաշինարարությունը, որն ըստ պլանի պիտի ավարտվի հնգամյակում: Մի աշխատանք, որ պիտի ստեղծի օրինակելի գյուղատնտեսություն, պիտի կարգավորի ճանապարհները, ոռոգումը, պիտի հատակագծի բնակավայրերը և, վերջապես, դաշտերը կտրատի այն ձևով, որ, իրոք, գյուղատնտեսությունը դառնա բազա մեր արդյունաբերության համար։

Ահա այդ աշխատանքի ընթացքում է, որ հողաշինարարության ծախքերից միանգամայն ազատվելու են չքավոր և սակավազոր տնտեսությունները, և, ընդհակառակն, այդ ծախքերին ավելի խոշոր չափով

  1. 3