Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/29

Այս էջը հաստատված է

Իսկ բնագրում ասված է. «Նույն մուսուլմանական ազդեցությամբ են բացատրում, ինչպես հայտնի է, հայկական գրականության մեջ եղած աշխարհիկ հոսանքը, միջնադարյան հայկական լիրիկայի ծաղկումը և 13—14-րդ դարերի ճարտարապետական նոր ոճի զարգացումը»։

Այստեղ սխալը ո՛չ միայն անհարազատ թարգմանությունն է, այլ այն, որ այդ ամենը բացատրում են են ուրիշները, և, ինչպես ցույց է տալիս» նույն էջի աստղանիշը, այդ ուրիշները Գ. Չուբինով[1] և Հ. Օրբելին[2] են, և ոչ թե գրքի հեղինակ պրոֆ. Մանանդյանը, որն այդ կարծիքն, իմիջիայլոց, բերել է հաստատելու իր հիմնական թեզը, թե «մուսուլմանական տիրապետության ժամանակ արաբ-պարսկական քաղաքակրթությունը լայն կերպով տարածվել է Հայաստանում»։

Ունի՞ հիմք Հակ. Զորյանը այս կապակցությամբ հայտարարելու պրոֆ. Մանանդյանի «բուրժուական պատմագրության ֆակտորների իդեալիստական տեսության մասին», իհարկե, ո՛չ։ Придирка-ն դեռ քննադատություն չէ։

***

Մեր կարծիքով՝ պրոֆ. Մանանդյանի աշխատության սխալ դրույթները, որ բխում են նրա որոշ աշխարհայացքից, այդ դեգերումն է տնտեսական և պատմական մատերիալիզմների արանքում։ Իհարկե, շատ է հեռացել նա իր հին բուրժուա-նացիոնալիստական պատմագրության դիրքերից, բայց կատարելով այդ նախապայմանը նա հաճախ իր պատմական եզրափակումների մեջ մնում է կառչած տնտեսական մատերիալիզմի դիրքերին, այն «միակ հիմնական» ֆակտորին, որի մասին աղոտ կերպով է հիշատակել իր գրախոսության մեջ ընկ. Զորյանը և որ, սակայն, գլխավոր առանցքն է պրոֆ. Մանանդյանի պատմագրական ողջ կոնցեպցիայի։

Հայտնի է, որ այսպես կոչված «էկոնոմիստները» էկոնոմիկան ընդունելով հասարակական-պատմական զարգացման միակ ուժը, նվաստացնում և, հաճախ, իսպառ անտես էին առնում քաղաքականության և իդեոլոգիայի դերը, իբրև այս կամ այն դասակարգի ակտիվ միջամտությունը ժամանակի պատմական-հասարակական պրոցեսներում։ Հերքելով քաղաքականության և իդեոլոգիայի դերը՝ «էկոնոմիստները» լավագույն դեպքում համաձայնվում են ճանաչել այն մի տեսակ կցան, որ ավտոմատիկ կերպով հաղորդում է էկոնոմիկային։ Հեղափոխական

  1. 5
  2. 6