Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/293

Այս էջը հաստատված է

հողաշինարարությանը համարյա միշտ էլ զուգորդվում է բնակավայրերի, գյուղատեղերի հատակագծումը։ Տրվում են նոր տնատեղեր, գծվում են նոր փողոցներ։ Ամենից շատ կառուցումներ անում են ունևոր տնտեսությունները, չքավոր տնտեսության տնատեղին մնում է պարապ։ Հարկավոր է այս ուղղությամբ ևս աշխատանք տանել, վարկային հնարավորության սահմաններում չքավոր տնտեսություններին օգնության գալ, նրան հատկացրած տնատեղում թեկուզ մի սենյակ կառուցելու։ Տեղավորման և տեղափոխության ընթացքում, իհարկե, այդ աշխատանքը կատարվում է, ուրիշ վայրեր տեղափոխվողները ստանում են վարկ՝ բնակարանների կառուցման համար։ Եվ քանի որ տեղափոխվողների ճնշող մեծամասնությունը հողազուրկ գաղթականներ են և կամ թե հողապակաս և չքավոր բնիկներ, ուրեմն և բնակարանների կառուցման համար նրանց տրված վարկը, իհարկե, խոշոր աջակցություն է։ Սակայն այստեղ խոսքը վերաբերում է այն չքավոր տնտեսություններին, որոնք տեղացի են, հիմնական հողաշինարարության ընթացքում հող են ստացել և տնատեղ, սակայն միջոցներ չունենալու պատճառով ստիպված են ապրել հորենական ավերակներում։

Գործնական այս խնդիրների կիրառմամբ հողային մարմինները կարող են ասել, որ կուսակցության դիրեկտիվները հողաշինարարության և հողօգտագործման ասպարիզում անթերի և լրիվ կատարել են։

ԴԵՊԻ ԼԵՆԻՆԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆԸ

Կուսակցության դեմ օպոզիցիայի մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ, իբր թե, Համկոմկուսը կտրվում է մասսաներից, որ բանվորությունը հեռանում է կոմկուսակցությունից։ Մի հրեշավոր մեղադրանք, որ շուտով չքվեց, վերացավ։

Այս, տարին, Հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակը, մի կայան էր, որտեղ խորհրդային աշխատավորությունը մի րոպե կանգ էր առնելու՝ դեպի ետ նայելու, թե տասը տարվա ընթացքում ի՞նչ է տվել Հոկտեմբերյան հեղափոխությունը Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ։ Ինչպիսի՞ քվե տվեց խորհրդային աշխատավորությունը: Այդ քվեն Հոկտեմբերյան կոչն էր: Հոկտեմբերյան կոչը անկուսակցական բանվորների դիմումն էր կուսակցության շարքերը մտնելու համար: Անկուսակցական բանվորները Համկոմկուսի քաղաքականությունը