Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/296

Այս էջը հաստատված է

Ջրային հարցը ևս կանոնավորվում է. արոտներն այնպես են բաժանվում, որ ջուրը մոտիկ լինի, և բոլորն էլ կարողանան օգտվել այդ ջրից։

Բայց արոտ ստացողներն իրենք ևս պիտի աշխատեն, որ արոտները բարեկարգ վիճակում լինեն։ Ամեն տարի եթե արոտների քարերը հավաքեն, մի քանի տարուց հետո ստացած արոտն անճանաչելի կլինի։

Շատ անգամ աղբյուրից այնքան անկանոն են օգտվում, որ եղած ջուրն էլ կորչում է, աղբյուրը դառնում ճահիճ։

Այն գյուղերը, որոնք արոտները խնամքով կպահեն և ջանք կթափեն արոտների բարելավման վրա, կունենան արտոնություններ մնացածների հանդեպ։

ՄԵՔԵՆԱՕԳՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅՈԻՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՈՄՈԻՆԱ

Այսօրվա համարում տպված են մի շարք հոդվածներ և թղթակցություններ կոլեկտիվների մասին[1]: Ի՞նչ են ասում այդ թղթակցությունները։

Կոլեկտիվների անհրաժեշտությունն արդեն պարզ է և հասկանալի մեր գյուղերում։ Իրար ետևից կազմվում են կոլեկտիվներ, բայց կան շատ թերություններ, որոնց վրա պիտի ուշադրություն դարձնել։

Կոլեկտիվները տնտեսության պլան չունեն, հաշվապահությունը կանոնավոր չի, նույնիսկ այնպիսի կոլեկտիվում, ինչպիսին Արփայինն է և կամ Խոտորջուրի կոմունան[2]։ Պատահում են դեպքեր, որ կուլակները չքավորին դուրս են անում կոլեկտիվից և իրենք ներս սպրդում։

Բայց, այս բոլորից բացի, շատ քիչ ուշադրություն են դարձնում մեքենաօգտագործական ընկերությունների վրա։ Մեր շատ թղթակիցներ այն կարծիքին են, թե այդ ընկերությունները մի կողմն են, կոլեկտիվները՝ մյուս կողմ։ Պատահում են դեպքեր, երբ գյուղում տրակտոր կա, սակայն հենց այդ գյուղում կազմված կոլեկտիվը նոր տրակտոր է պահանջում, եղած տրակտորը համարելով մեքենագործական ընկերության սեփականություն։

Այդ սխալ է ո՛չ միայն նրա համար, որ մենք ազատ տրակտորներ չունենք ամեն մի կոլեկտիվին բավարարելու, այլև սխալ է, քանի որ կոլեկտիվն առաջին հերթին պիտի ստեղծել մեքենագործական ընկերությունների

  1. 1
  2. 2