Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/30

Այս էջը հաստատված է

մարքսիստը կանգնած է միակ ճիշտ դիրքերի՝ պատմական մատերիալիզմի տեսության վրա։

Բերելով Մարքսից այն ցիտատը, ըստ որի «ինչպես քաղաքական, նույնպես և քաղաքացիական օրենսդրությունը հռչակում, արձանագրում է միայն տնտեսական հարաբերությունների կամքը»[1] ընկ. Զորյանը միայն հարևանցիորեն է ասում, թե «պատմական մատերիալիզմի հիմնադիրները չեն ժխտում այն հանգամանքը, որ քաղաքական մոմենտները պատմության մեջ ունեն նշանակություն», այնինչ պրոֆ. Մանանդյանի աշխատության թերությունը ոչ թե «տնտեսական հարաբերությունների» անտեսումն է (ինքը՝ զրախոսը, ընդգծում է նրա «միակ տնտեսական ֆակտորը»), այլ անտեսումը քաղաքական ակտիվ և գիտակից ներազդեցության։

«Բանն այնպես չի,— գրում է էնգելսը,— որ միայն տնտեսական դրությունն է միակ ակտիվ պատճառը, իսկ մնացածները հանդես են գալիս միայն որպես պասսիվ ֆակտորներ։ Ո՛չ, այստեղ փոխազդեցություն կա տնտեսական անհրաժեշտության հիման վրա, որը վերջիվերջո հանդես կգա»։ Էկոնոմիկան հանդիսանում է հիմքը (այդտեղ էլ հանդես է գալիս պատմության մատերիալիզմը), բայց տնտեսական շարժումն իր վրա գցում է քաղաքական շարժման ազդեցությունը։

Մենք առիթ ունեցանք ակնարկելու, որ ճիշտ քննադատության չի ենթարկում ընկ․ Զորյանը պրոֆ. Մանանդյանի այն սխալ մեկնության, որով միայն տնտեսական («դրամի կուտակումով») հզորությամբ է բացատրում եկեղեցիների կառուցումը Բագրատունիների օրով։ Քաղաքական շարժումը հակադարձ ազդեցություն ունի տնտեսական շարժման վրա Եկեղեցիների, դղյակների կառուցումով, իր գաղափարախոսությունն արտահայտող միջնադարյան լիրիկայով, փիլիսոփայական աշխատություններով՝ հայ «աշխարհիկ» և հոգևորական ֆեոդալները միջամուխ էին լինում հասարակական կյանքին, կաղապարում էին այն հրենց շահերի տեսակետից։ Այս սխալի վրա պիտի իր ուշադրությունը կենտրոնացներ ընկ. Զորյանը։

Նույնը և քաղաքների զարգացման բացատրության դեմ արված իր առարկության մեջ սխալ է ընկ. Զորյանը շեշտը դնում երկրորդ «միակ հիմնական ֆակտորի»՝ աշխարհագրական ֆակտորի վրա։ Պրոֆ. Մանանդյանի աշխատության թերությունը ո՛չ թե աշխարհագրական ֆակտորն է, այլ անտեսումը քաղաքների ազդեցության այն ժամանակվա

  1. 7