Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/304

Այս էջը հաստատված է

միջակ տարրին։ Այս չքավոր տնտեսությունը, որի հողը կոլեկտիվը ցանել է կիսրար պայմանով, կոլեկտիվի անդամ դառնալու թեկնածու է։ Պիտի աշխատել եկող տարի հենց այդ չքավորին իր հողով ու եղած ինվենտարով ընդունել կոլեկտիվի կազմի մեջ։ Դրանով կոլեկտիվը չքավորին ավելի օգնած կլինի, քան թե, նույնիսկ, ամենաձեռնտու կիսրարով։

Մի ուրիշ պակասություն։ Արբաթ գյուղի մեծ մասը թուրքեր են, այնինչ կոլեկտիվի մեջ ոչ մի թուրք չկա։ Կոլեկտիվի անդամները այդ երևույթը բացատրում են նրանով, որ թուրքերը դժվար են հաշտվում կոլեկտիվի հետ, շատ անգամ, եթե տղամարդիկ համաձայնվում են կոլեկտիվի կազմի մեջ մտնել, նրանք չեն հաշտվում այն մտքի հետ, որ իրենց կանայք պիտի գնան և մյուսների հետ քաղհան անեն։

Իհարկե, այդպիսի դեպքեր կլինեն, բայց դրա պատճառով չպիտի խուսափել թուրք չքավորին կոլեկտիվի կազմի մեջ ընդունելուց։ Այս խնդիրը, ինչպես երևում է, ընդհանուր է, և հարկավոր է, որ կոլխոզների սեկցիան ուսումնասիրի և որոշ արտոնություններ ստեղծի խառը կոլեկտիվներ կազմելու։

ԻՆՉՊԵ՞Ս է ՀԱՐԿԸ ԴՐՎԵԼՈԻ ԿԱՊԱԼՈՎ ՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ

Հողը կապալով վերցնում են սովորաբար ավելի ունևոր տնտեսությունները, այսինքն՝ այն տնտեսությունները, որոնք բավական լծկաններ ու գյուղատնտեսական գործիքներ ունեն և կարողանում են, բացի իրենց հողամասից, ցանել նաև ուրիշի հողը։ Իսկ հողը կապալով տալիս են գլխավորապես այն տնտեսությունները, որոնք չեն կարողանում իրենց ուժերով ցանել։ Իհարկե, կան դեպքեր, երբ հողը ուրիշից կապալով է վերցնում հողազուրկ գյուղացին, բայց այդպիսի դեպքեր քիչ են և բացառություն են կազմում։

Այդ պատճառով էլ Ժողկոմխորհը որոշել է կապալով տրված հողերի հարկը գնել կապալառվի (կապալով վերցնողի) վրա[1]։ Կապալով վերցրած հողամասը հաշվի է առնվելու կապալառվի տնտեսության մեջ և այդ հողամասի հարկը ընկնելու է կապալառուի վրա։

Բայց, որովհետև կապալառուն բացի հարկից վճարում է և հողի կապալավարձ, դրա համար էլ նրա հարկը որոշ չափով պակասեցվում է։ Կապալով վերցրած հողամասի եկամուտը հաշվելիս՝ այդ եկամուտը

  1. 1