Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/306

Այս էջը հաստատված է

2-րդ ժամկետ՝ 1927 թվի դեկտեմբերի 1-ը։ Մինչև այն ժամանակ պետք է վճարել հարկի 50 տոկոսը։

3-րդ ժամկետ՝ 1928 թվի հունվարի 1-ը։ Մինչև այդ ժամկետը պետք է վճարել հարկի մնացած 20 տոկոսը։

Երևանի գավառի՝ Ղամարլուի, Հրազդանի և Վեդիբասարի գավառակների և Էջմիածնի գավառի Ղուրդուղուլի, Զանգիբասարի գավառակի և Սամաղարի ու Աշտարակի գավառակների դաշտային մասի համար նշանակված են հարկը վճարելու հետևյալ ժամկետները՝

1-ին ժամկետ՝ 1927 թվի հոկտեմբերի 1-ը: Մինչև այն ժամանակը պետք է գանձվի հարկի 15 տոկոսը։

2-րդ ժամկետ՝ 1927 թվի դեկտեմբերի 1-ը։ Մինչև այն ժամանակը պետք է գանձվի հարկի 55 տոկոսը։

3-րդ ժամկետ՝ 1928 թվի հունվարի 1-ը։ Մինչև այդ ժամանակը պետք է գանձվի 30 տոկոսը։

Ե՞րբ կիմանա գյուղացին իր հարկի չափը

Բացի վերը ասված բոլոր որոշումներից, ժողկոմխորհը որոշել է նաև, որ հարկը հաշվելու բոլոր նախապատրաստական աշխատանքները պետք է վերջացնել մինչև ս․ թ. օգոստոսի 10-ը և մինչև այդ օրը գյուղացիներին բաժանել իրենց հարկաթերթերը։

Այսպիսով՝ գյուղացին մինչև ս. թ. օգոստոսի կեսը կարող է իմանալ, թե որքա՞ն հարկ պետք է վճարի։

Ժողկոմխորհի նոր որոշումով արդեն հաստատված են գյուղատնտեսական կուլտուրաների, անասնաբուծության և մեղվաբուծության եկամտի նորմաները՝ ըստ գավառակների և գյուղերի։ Եկամտի նորմաները ուղարկված են գավառակներին և գյուղերին և պետք է հայտարարվեն գյուղական համայնքի ժողովներում։

ՆՈՐ ԳՅՈՒՂԵՐ' ՉՔԱՎՈՐ ԵՎ ՀՈՂԱԶՈԻՐԿ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանում կան բավական թվով հողազուրկ գաղթականներ։ Բացի այդ, այնպիսի գյուղեր էլ կան, որտեղ թեկուզ բոլորը հողով բավարարված են, բայց շնչաբաժին հողն այնքան քիչ է, որ հարկավոր է տնտեսությունների մի մասն ուրիշ վայր տեղափոխել, որտեղ ազատ հող կա։