Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/318

Այս էջը հաստատված է

հողի հարստությունը հանցանք է թողնել, որ փչանա արևի ու անձրևի տակ։

Այս կամպանիայի ընթացքում գյուղխորհուրդն ու գյուղի ՓՕԿ-ը պիտի հատուկ ուշադրություն դարձնեն չքավոր տնտեսություններին ցույց տալու աջակցություն։ Համապատասխան միջոցներով պիտի նրանց դաշտերն էլ պարարտացնել։ Այս մասին շատ որոշ ասված է պարարտացման կամպանիայի հրահանգների[1] մեջ։

Ահա գոմաղբով պարարտացնելուց բացի, աշնանացանի կամպանիային զուգընթաց տարվում է և արհեստական, հանքային նյութերով պարարտացումը։ Մենք արդեն մի տարվա փորձ ունենք։

Մոտ հարյուր ցուցադրական դաշտեր են կազմակերպված հանքային պարարտանյութերի համար։ Եվ համարյա բոլոր վայրերից էլ ստացված տեղեկությունները հաստատում են, որ հանքային պարարտացումը հաջող է անցել, պահանջը քանի գնում, այնքան ավելանում է։

Արդեն միջոցներ են ձեռք առնված աշնանացանի համար ձեռք բերելու հանքային պարարտանյութեր և ավելին, քան անցյալ տարի էր ստացված։ Հանքային պարարտացումն առաջին հերթին պիտի հատկացնել չքավոր տնտեսություններին և կոլեկտիվներին։

Աշնանացանը և խոտաբույսերը

Ավելորդ է գրել այն մասին, թե մեր անասնապահությունն ինչքան է տուժում կերի պակասից։ Մեր հիշողության մեջ դեռ թարմ է այն ավերածությունը, որ այս ձմեռ եղավ։ Ցանքի տարածությունը լայնացնելուց հատուկ ուշադրություն պիտի դարձնել ցանովի խոտերի մշակման վրա:

Մեզանում շատ քիչ ուշադրություն են դարձնում աշնան յոնջայի վրա։ Միամյա խոտաբույսերից՝ մեր լեռնային գավառներում շատ է տարածված վիկան: Սակայն, համարյա բոլոր վայրերում էլ տարածված տեսակը գարնան վիկն է։

Դրա համար էլ նա դանդաղ է տարածվում։ Գարնան եռուն աշխատանքների ժամանակ, երբ հարկավոր է վարել ցորենի և գարու համար, գյուղացին հնարավորություն չունի վիկայի համար դաշտը վարելու։ Թեկուզ մինչև հիմա, տարեցտարի, վիկայի տարածությունը ավելանում է, բայց ժամանակն է որ մենք ձեռք բերենք աշնան վիկայի սերմ և մեր գյուղացուն սովորեցնենք վիկան աշնանը սերմելու։

  1. 3