Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/321

Այս էջը հաստատված է

Եթե այդ երեք դեպքում էլ հող չլինի, կոլեկտիվից դուրս եկած տնտեսությունը առանց հողի պիտի սպասի հերթական հողաշինարարության։

Ինչպե՞ս են կիրառել որոշումը

Որոշումը մեծ մասամբ ճիշտ է կիրառվել։ Այդպիսի գյուղերում դժգոհություն չի եղել ո՛չ կոլեկտիվի և ո՛չ էլ անհատ տնտեսությունների կողմից։

Բայց եղել են և սխալներ։ Բերենք մի քանի օրինակ։ Երևանի գավառի Իմանշալու գյուղում փորձել են կոլեկտիվի համար վերցնել գյուղացիների այգիները: Նույնը եղել է և Ղուրդուղուլիում։ Հատուկ կարգադրությամբ այդ չի թույլատրվել, որպես հակասություն պաշտոնական որոշման։

Արամուս և Բաշգյառնի[1] գյուղերում ուրիշ տեսակ են արել։ Կոլեկտիվի հողերն առանձնացնելուց հետո, մի քանի տնտեսություններ նորից դիմում են տվել կոլեկտիվի մեջ մտնել։ Նրանք իբր թե բաժանվել են իրենց ծխերից և բաժին են վերցրել նախկին ծխի վատ հողը, լավը թողնելով իրենց ծխին։ Նոր անդամները պահանջ են դրել, որ վատ հողի փոխարեն կոլեկտիվն իրենց լավ հող տա։ Այսպիսով՝ թե՛ իրենք պիտի լավ հող ստանային և թե՛ նախկին ծուխը։

Այսպես չի լինի։ Եվ իհարկե, թե՛ Արամուսում և թե՛ Բաշգյառնիում այդ փոխանակությունը խափանվել է, համաձայն որոշման։

Պետք է խստիվ հետևել որոշման ճիշտ կիրառման, այդպիսով թե՛ կոլեկտիվներն ապահովված կլինեն հողով, և թե՛ վերացրած կլինենք դժգոհությունը։

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՆԱՍՆԱԲՈԻԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխության 11-րդ տարեդարձին[2], ունի կարևոր նշանակություն Անդրկովկասի, մասնավորապես Հայաստանի անասնապահության համար։

Դեռ ցարական կառավարության օրոք Անդրկովկասի անասնապահությանը գիտակ անասնաբույժներից մի քանիսը, որպես համեստ

  1. 2
  2. 1