Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/326

Այս էջը հաստատված է

Այդ տեսակետից, Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտի դերը շատ խոշոր է։ Անդրկովկասի գյուղին անասնաբուժական օգնություն ցույց տալուց բացի, այս դպրոցի շրջանավարտն ընթացիկ աշխատանքում պիտի ստեղծի այն տրադիցիան, առանց որի բարձրագույն դպրոցը աշխատունակ լինել չի կարող։ Իսկ այդ տրադիցիան այն քաղաքականության հետևանքն է, որպիսին բոլշևիկյան կուսակցությունը տարել է և տանելու է Անդրկովկասի խայտաբղետ պայմաններում։

Անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռք առնել, որպեսզի մեր առաջին շրջանավարտները թե՛ իրենց պատրաստությամբ և թե' իրենց ոգով միանգամայն հարազատ լինեն և արդարացնեն այն հույսերը, որ ունի կուսակցությունն ու խորհրդային իշխանությունը։


ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՆԱՍՆԱԲՈԻԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Երևանում բացվել է անասնաբուժական ինստիտուտ[1], որտեղ մի ամսից ավել է, ինչ սովորում են հարյուր ուսանող, որոնք եկել են թե՛ Անդրկովկասյան հանրապետություններից և թե՛ Միության այլ երկրներից։

Մինչև հիմա այդպիսի ինստիտուտ Անդրկովկասը չուներ, այնինչ անասնաբույժների կարիքը մեզանում շատ մեծ է։ Ամեն տարի պատահում են վարակիչ հիվանդություններ։ Բացի այդ, մեր անասունները վնասվում են և այլ հիվանդություններից։ Անասնաբույժներ չունենալու պատճառով հնարավոր չէր ամեն գյուղի բժշկական օգնություն հասցնելու։

Ահա այդ նպատակով էլ բացված է ինստիտուտը։ Անդրկովկասի բոլոր ազգություններից էլ ուսանողներ կան[2]։ Ինստիտուտի համար Ռուսաստանի զանազան քաղաքներից հրավիրված են մի քանի պրոֆեսորներ և մասնագետներ[3]։

Համարյա բոլոր ուսանողներն էլ թոշակ են ստանալու մինչև ուսումն ավարտելը։ Ուսանողները ապրում են հանրակացարանում։ Բացի այդ, պետությունն է հոգալու նրանց դասագրքերի ծախքը:

Ինստիտուտի շենքերը

Իհարկե, այդպիսի մի խոշոր գործ, ինչպիսին համալսարան հիմնելն է, առանց համապատասխան շինությունների չի լինի։

  1. 1
  2. 2
  3. 3