Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/327

Այս էջը հաստատված է

Ինստիտուտն առայժմ տեղավորված է հողժողկոմատի կողմից նոր կառուցված բակտերիոլոգիական կայանի շենքում։ Այս տարի եղած շինությունները միանգամայն բավարար են։ Բայց արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում գարնանը նոր շինությունների կառուցման համար։

Կանոնադրության համաձայն, ինստիտուտում պիտի սովորեն հինգ տարի։ Ուրեմն՝ հինգ տարուց հետո ուսանողների թիվը հինգ հարյուրից պիտի անցնի։ Եվ դրա համար էլ ամեն տարի շինություններ են շինվելու, որպեսզի պարապմունքները կանոնավոր գնան։

Ինչ նշանակություն ունի ինստիտուտը Անդրկովկասի համար

Մեզանում անասունների մեջ հիվանդություններ կան, որոնց պատճառները դեռ ուսումնասիրված չեն։ Ամառվա սկզբին, երբ սար են բարձրանում, անասունները հիվանդանում են։ Անդրկովկասը, սահմանակից լինելով օտար պետությունների, հաճախ ենթակա է ժանտախտի, որից անասունները կոտորվում են, և, բացի այդ, ժանտախտի շնորհիվ մեր երկրի կաշին հնարավոր չի լինում արտահանել։

Ահա այդ բոլոր խնդիրները դրված են ինստիտուտի առաջ։ Ուսանողներն ու պրոֆեսորները պիտի ո՛չ միայն սովորեն և ուսումնասիրեն մեր անասուններին, այլև ծանոթանան եղած հիվանդությունների հետ, պայքարեն համաճարակի ժամանակ և գործնական օգնություն ցույց տան գյուղացուն։

Ինստիտուտի հիմնադրումը Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակներից մեկն է

Ինստիտուտի բացումը լինելու է Հոկտեմբերյան հեղափոխության 11-րդ տարեդարձին[1]։ Ուրիշ ոչ մի պայմաններում հնարավոր չէր այդպիսի համալսարանի բացումը։

Ցարական կառավարությունը Անդրկովկասում նույնիսկ ֆելդշերների դպրոց չուներ։ Իսկ դաշնակցության օրոք մտածել էլ չէր կարելի Երևանում հիմնելու մի համալսարան, որտեղ սովորեն թուրքերը, վրացիները, ռուսները, հայերը, հրեաները և ուրիշ ազգություններ։

Միայն Հոկտեմբերյան հեղափոխությունը և նրա ստեղծած Խորհրդային կառավարությունը կարող էր հիմնադրել այդպիսի գործ։ Ահա

  1. 4