Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/328

Այս էջը հաստատված է

թե ինչու՛ ինստիտուտի հիմնադրումը Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակներից մեկն է։

«Մաճկալը» համոզված է, որ հինգ տարուց հետո, երբ առաջին խումբը կավարտի, մեր ինստիտուտի անասնաբույժները ծանոթ կլինեն Անդրկովկասյան ժողովրդների անասնապահությանը և ամբողջ եռանդը կթափեն մեր անասնապահության զարգացման համար։

ԲԵՐՔԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

<Հոդված I>

Համամիութենական կենտրոնական գործադիր կոմիտեի որոշումը[1], որ տպել ենք «Մաճկալի» № 4֊ում, շատ կարևոր նշանակություն ունի։ Դատապարտելի է այն գյուղխորհուրդը, որն այդ որոշումը չի՛ տարածի իր գյուղում և միջոցներ ձեռք չի՛ առնի նրա մեջ հիշած կետերը իրագործելու։

Երևի շատերը կարդացած չեն էլ լինի, այնինչ այդ որոշումը շատ կարևոր է գյուղի համար։

Նախքան որոշում հրատարակելը, կենտրոնական գործադիր կոմիտեն, լավ ծանոթանալով Խորհրդային Միության գյուղատնտեսության ներկա վիճակին, հնարավոր է համարել մոտակա հնգամյակում բերքատվությունը բարձրացնել ամենաքիչը 35 տոկոսով, այսինքն՝ տարին 7 տոկոս:

Եթե մեր գյուղացին մի հեկտարից մինչև այժմ ստանում է 50 փութ ցորեն, ապա հինգ տարուց հետո նա պիտի ստանա 68 փութ: Ահա՛ որոշման իմաստը։

Ի՞նչ միջոցներ են հարկավոր բերքի չափը տարին 7 տոկոսով բարձրացնելու:

Ընտրովի սերմ ցանելը

Որոշման մեջ հիշված բոլոր միջոցներն էլ պարզ ու հասարակ են և մատչելի՝ մանր տնտեսությունների համար։ Այդ միջոցները կարող է գործադրել գյուղական ամեն մի տնտեսություն:

Ամենից առաջ՝ ընտրովի և լավ սերմացուն։ Եթե ճիշտ է այն առածը, թե ինչ որ ցանես, այն էլ կհնձես, ապա ուրեմն՝ մաքուր և ընտրովի

  1. 1