Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/329

Այս էջը հաստատված է

սերմացու պիտի ցանես, որ հունձը առատ լինի։ Այս նշանակում է, որ սերմզտիչ մեքենան օր ու գիշեր պիտի աշխատեցնել և հենց գյուղում եղած տեղական ցորենը մաքրել ու ցանել: Շատերը կարող են ասել, թե տեղական սերմացուն լավը չի։ Բայց այդ տեղական ցորենից էլ կարելի է լավ սերմացու ստանալ, միայն թե մաքրեն ու լվանան, ախտահանեն, որ արտը մրիկով չհիվանդանա։

Միջնակների ոչնչացումը, կռիվ մոլախոտերի և վնասատուների դեմ

Արտը արտից բաժանվում է միջնակներով։ Լավ կլինի, եթե ամեն գյուղում հաշիվ անեն, թե քանի՞ հեկտար հող է կորչում միջնակների թմբերի, պարիսպների տակ։ Հողաշինարարության ընթացքում այս միջնակները տեղ֊տեղ վերացան, բայց շատ անգամ նորից են միջնակ սահմանում, որ արտը հարևանի արտից բաժանվի։

Պիտի վերացնել միջնակները: Նրանք պարարտ հողեր են, կարող են և ջրվել: Մի կորցնեք հողը միջնակի տակ:

Միջնակները վնասակար խոտերի և բզեզների ու զանազան հիվանդությունների բույն են։ Արտի սահմանը եթե մաքուր է, արտը քիչ է վարակվում։

Որոշման մեջ հատկապես ասված է, որ ամբողջ գյուղը պիտի կռվի վնասատուների դեմ, լինի «չոռ», թրթուր, մրիկ թե այլ հիվանդություն։ Անխնա պիտի կռվել այն չարիքի դեմ, որ տարեկան մի միլիարդ ռուբլու վնաս է տալիս Խորհրդային Միության գյուղատնտեսությանը: Եթե ցորենի վերածենք, կստանանք մի ահռելի թիվ: Ամեն տարի այդ վնասատաներն ու հիվանդությունները մեզնից խլում են չորս հարյուր միլիոն փութ ցորեն:

Այս թվի վրա ամեն մի գյուղացի լավ պիտի մտածի և իր ձեռքից եկածն անի՝ վնասատուներն ու մոլախոտերը վերացնելու մեր ցանքերից

Աշնանացանն արածացնելուն վերջ տվեք

Կենտրոնական գործադիր կոմիտեի որոշումն այս մասին հատուկ կետ ունի։ Մեզանում տավարը պահելու և դաշտում արածացնելու գործը կանոնավորված չի։ Վարից հետո եզները բաց են թողնում կանաչի մեջ։ Ոչխարները սուրուով են քշում, նախրապանները նախիրը հանդ տանելուց արածացնում են արտը։ «Քոռ» անելը մինչ հիմա համարվում