Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/330

Այս էջը հաստատված է

է ղոչաղություն։ Եվ շատ անգամ չքավորի արտն է ոտնատակ գնում։ Պետք է գյուղում խիստ որոշումներ անել և ծլածն ապահովել արածացնելուց։

Աղբով պարարտացնելը

«Մաճկալը» համարյա ամեն համարում գրրել է աղբով պարարտացնելու օգուտի մասին։ Որոշման մեջ հատուկ ուշադրություն է դարձված ոչ միայն գոմաղբի վրա, այլև հանքային պարարտանյութերի վրա։ Կիրը, մոխիրը, ֆոսֆորը պիտի գործադրության մեջ դնել: «Մաճկալի» այսօրվա համարում տպված է մի թղթակցություն Լենինականից, որ ցույց է տալիս, թե ինչքան օգուտ է տվել հանքային պարարտանյութը։

Կանաչ պարարտացումը ևս իր տեղը պիտի բռնի և նպաստի բերքատվության բարձրացմանը։ Պիտի շատ վիկ ցանել, հողն ուժովացնել և բերքն ավելացնել։

Ո՞ւմ վրա է դրվում այս միջոցների գործադրումը

Հողբաժինը, ագրոնոմները, շրջանային և գավառային գործադիր կոմիտեները, գյուղի խորհուրդը և գյուղատնտեսական կոոպերացիան առաջին հերթին պարտավոր են ուժեղացնելու իրենց աշխատանքները՝ այս միջոցները գործադրելու համար։ Գյուղի չքավոր և միջակ տնտեսությունները և, առաջին հերթին, կոլեկտիվը պիտի լծվեն այդ աշխատանքին։

Մյուս անգամ մենք կտեսնենք, թե ի՞նչ պարտականություններ են դրվում այդ մարմինների վրա՝ բերքի բարձրացման օրենքը ճիշտ և լրիվ գործ ապրելու համար։

<Հողված II>

Այժմ տեսնենք, թե Համամիութենական կենտրոնական գործադիր կոմիտեն ի՞նչ գործնական միջոցներ է առաջարկում բերքի բարձրացման համար։

Երեք տարվա ընթացքում ամեն տեղ սերմացուի զտումը պիտի պարտադիր դառնա։ Բոլոր միջոցները ձեռք առնել, որ վարձու կայաններում և վարկային ընկերությունների պահեստներում եղած գործիքներն ու մեքենաներն ամբողջ տարին աշխատեն։

Մեզանում տրակտորները քիչ են, բայց եղածն էլ լրիվ չեն օգտագործում։ Եվ դրա համար էլ օրենքը սահմանել է հետևյալ կարգը տրակտորների