Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/331

Այս էջը հաստատված է

մասին։ Տրակտորները պիտի աշխատեն ո՛չ միայն ցանքի, այլև ուրիշ աշխատանքի համար։ Նրանց ուժը պետք է օգտագործել կալի ժամանակ, սղոցելու համար և այլն։

Դաշտային աշխատանքների ամենաեռուն ժամանակ տրակտորները երկու-երեք հերթափոխությամբ պիտի աշխատեն, այսինքն՝ գիշեր ու ցերեկ։

Հանքային պարարտացումը և հողաշինարարությունը

Բերքի բարձրացման համար հանքային պարարտացումը, ինչպես և գոմաղբով պարարտացնելը, շատ մեծ նշանակություն ունի։ Եվ օրենքը առաջադրում է վարկային ընկերություններին՝ հատուկ միջոցներ հատկացնել թե՛ անհատական տնտեսություններին և թե՛ կոլեկտիվներին, հողերը պարարտացնելու համար։

Բերքատվության բարձրացման վրա շատ է ազդում և այն, որ մեզանում դեռ շատ գյուղերում հողը հաճախակի բաժանում են։ Այս հանգամանքը թույլ չի տալիս գյուղացուն իր հողը պարարտացնելու։ Դրա համար էլ որոշման 7-րդ կետն ասում է. «Հողօգտագործման կայունությունն ապահովելու համար հետևել, որ կյանքում խստորեն կիրառվեն հողի հաճախակի վերաբաժանումներն արգելող օրենքները»:

Բայց, միևնույն ժամանակ, բերքատվության բարձրացման համար շատ կարևոր է հողաշինարարությունը։ Եվ դրա համար էլ որոշումն առաջարկում է մոտակա տարիներում հողաշինարարությունն ավարտել, վերացնել հողերի ցրվածությունը, մեծ գյուղերը մանր գյուղերի բաժանել, հողաշինարարության աշխատանքներն ավելի պարզացնելով։

Որոշման մի կետին պիտի հատուկ ուշադրություն դարձնել։ Այն գյուղերը, որտեղ հողագործության ավելի բարձր ձև են կիրառելու, հողաշինարարությունը ո՛չ միայն ավելի արագ պիտի կատարվի, այլև արտոնյալ ձևով։

Ինչ է ասում որոշումը ագրոնոմիական աշխատանքների մասին

Բերքի բարձրացման կամպանիան պիտի տարվի ագրոնոմների ղեկավարությամբ։ Նրանք են ղեկավարելու աշխատանքը թե՛ գյուղում և թե՛ շրջանում։ Սակայն այդտեղ էլ մենք շատ թերություններ ունենք: Ագրոնոմը ծանրաբեռնված է գրագրությամբ և ուրիշ ո՛չ կարևոր աշխատանքով։ Փոխադրական միջոցներ չկան, բնակարանային ծանր