Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/332

Այս էջը հաստատված է

պայմաններում են ապրում, կենտրոնը թույլ է ղեկավարում։ Գիտական-փորձնական հիմնարկները հարկավոր չափով չեն սպասարկում նրան իր անմիջական աշխատանքի ընթացքում։

Որոշումը կտրուկ միջոցները է առաջարկում անասնաբույժների և ագրոնոմների դրությունը բարելավելու։

Գիտական-փորձնական հիմնարկները պիտի անմիջական կապ հաստատեն ագրոնոմների հետ։ Որպեսզի կոլեկտիվները, խորհրդային և անատական տնտեսությունները օգտագործեն փորձնական հիմնարկների նվաճումները, այդ փորձադաշտերում պիտի կազմակերպվեն փորձերի արդյունքների գործադրման հատուկ բաժիններ։

Ագրոնոմներին հարկավոր է ազատել գրասենյակային աշխատանքներից, բարվոքել նրանց նյութական դրությունը, պարգևագրություն մտցնել ագրոնոմի այն աշխատանքի համար, որ վերաբերում է բերքի բարձրացման։ Երկու տարում հարկավոր է նրանց ապահովել փոխադրական միջոցներով։

Չպիտի մոռանալ և պիտի կյանքում կիրառել որոշման այն կետը, ըստ որի ագրոնոմը պիտի դառնա գյուղատնտեսական արտադրության բարելաված ձևերի իսկական կազմակերպիչը:

Գյուղացիության մեջ ագրոնոմիական գիտելիքներ տարածելու մասին

Պարզ հայտնի է, որ մեր գյուղացիության մեծ մասը դեռ ծանոթ չի գյուղատնտեսական գիտելիքներին։ Սերմազտիչը տանում են գյուղում, քիչ է մնում դռնեդուռ ման ածեն, բայց էլի օգուտը գյուղացին լրիվ չի հասկանում և խուսափում է ամբողջ սերմացուն մաքրել։ Այժմ մեզանում ընտրական կամպանիա է գնում. գյուղխորհուրդները հաշիվ են տալիս կատարած աշխատանքի համար։ Գյուղատնտեսական սեկցիան էլ պիտի զեկուցի։

Երբեք չպիտի լռությամբ անցկենալ այդ սեկցիաների աշխատանքների զեկուցումը։ Անխնա քննադատեք թույլ աշխատողներին, պատին սեղմեք և ստիպեք, որ լավ աշխատեն։

Ոչ մի գյուղատնտեսական սեկցիա չի մտածել գյուղում ագրոնոմիական գիտելիքներ տարածելու մասին։ Այնինչ այդ նրա առաջին անելիքն է։

Գիտությանն անծանոթ գյուղացին չի կարող բերքը բարձրացնել: Հարկավոր է կարդալ «Մաճկալը», ագրոնոմից գրքեր խնդրել, խրճիթ-ընթերցարանում