Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/338

Այս էջը հաստատված է

Վարձակալական պայմանագրում պիտի նշանակել բարելավումները

Յուրաքանչյուր տարի գյուղի հասարակությունը հողբաժնից արոտավայրը վարձակալական կարգով վերցնում է։ Հարկավոր է, որ արոտների բարելավման աշխատանքի ղեկավարությունը հողբաժինը և պետհողգույքերի աշխատակիցները իրենց վրա վերցնեն։

Այն հասարակությունը կամ արոտօգտագործողների կոլեկտիվը, որոնք կորոշեն արոտավայրը բարելավել, հողբաժնի հետ համաձայնության են գալիս և պայմանագրում նշանակում իրենց կատարելիք աշխատանքը (օրինակ՝ մի տարում 20 հեկտարի վրա քարերը մաքրել, 10 հեկտար պարարտացնել, «չնգլի» ջուրը կարգի բերել և այլն)։

Ամեն մի բարելավման համար, նախօրոք մշակած պայմանագրի համաձայն, նշանակվելու է այն արտոնությունը, որ գյուղը պիտի ստանա։

Բերքատվությունը պիտի բարձրացնել ո՛չ միայն ցանքի և այգու համար, այլև արոտավայրում, որով ապահոված կլինենք մեր անասնապահությունը։

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄԻՍԸ

[1]

Կուլակը կոլեկտիվի դեմ ագիտացիա էր անում ցանքերի կրճատման ճանապարհով։ Այդ նրան չհաջողվեց. կոլեկտիվների ցանքերն ավելի ընդարձակ են, քան կուլակի սպասածն էր։

Տեսնելով, որ այդ նրան չհաջողվեց, կուլակն ագիտացիայի ձևը փոխեց. «Մորթե՛ք ձեր կովերն ու եզները, ոչխարն ու խոզը, ծախե՛ք, կերե՛ք, փչացրե՛ք, միայն կոլեկտիվին մի՛ հանձնեք»։

Այսպես էր ասում նա։

Շատերը հետևեցին նրան։ Նույնիսկ եղան կուսակցականներ և կոմերիտականներ, որոնք մորթերին ծանրած կովերը։ Բայց երբ գյուղացիները հասկացան, թե ինչո՞ւ է կուլակն այդպիսի պրովոկացիա անում, սկսվեց պայքարը անասնապահության զարգացման, անասունների խնամքի համար։

Տեղերում արդեն տարվում է այդ պայքարը։ Անասուններին անխնա ոչնչացնողների դեմ կիրառվում են կտրուկ միջոցներ։ Անասուն ծախողը կամ մորթողը կոլեկտիվ չի ընդունվում։

  1. 1