Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/34

Այս էջը հաստատված է

պաշտոնը, այնպես էլ կանխիկ գումարը և արքունի գույքը, բայց կարողացավ հանձնել միմիայն անցյալ տարիների մի քանի գործերը, ուստի տեղեկացնելով Ձերդ բարեծննդությանը այս հանգամանքի մասին, պատիվ ունեմ Ձեր համաձայնությունը խնդրելու՝ թույլ տալ ինձ Երևանի դպրոցի ուսուցիչների և Ձեր կողմից նշանակված պաշտոնյաների հետ միասին ձեռնարկել գումարի և արքունի գույքի ընդունելը:

Ընդ սմին պատիվ ունեմ խոնարհաբար խնդրելու Ձերդ բարեծննդության կարգադրությունը կոլեժսկի ասեսոր Աբովյանին փնտրելու մասին»*[1]:

Այս առաջին փաստաթղթից, որի վերջին պարբերությունը հրատարակվում է առաջին անգամ, առայժմ ընդգծենք այն, որ Աբովյանը անհայտացել է վաղ առավոտյան, որ այդ մասին հաղորդել է նրա կինը, և որ ինքը՝ Տուրկեստանովը, խնդրել է գավառապետի կարգադրությունն Աբովյանին փնտրելու մասին։

Բանն այն է, որ բանասերներից ոմանք այն կարծիքն են հայտնել, թե կառավարությունը, մանավանդ գավառապետ Նիկիֆոր Բլավատցկին, մատների արանքով են նայել Աբովյանի անհայտացմանը և անհրաժեշտ չափի հետախուզումներ չեն կատարել[2]։ ճիշտ նկատելով, որ, սառնություն, նույնիսկ թշնամական հարաբերություններ են եղել, մի կողմից՝ գավառապետ Բլավատցկու և ոստիկանապետ Մորոխովեցի մյուս կողմից՝ գավառական դպրոցի տեսուչ Աբովյանի միջև**[3], ուսումնասիրողներից ոմանք սխալ եզրակացության են հանգում, ենթադրելու որ այդ սառնության հետևանքով թե՛ գավառապետը և թե՛ ոստիկանապետ նույնիսկ սովորական կարգի հետախուզումներ չեն արել։

Այնինչ, իրականում հակառակ պատկերն է։ Մեր ձեռքի տակ եղած տվյալները ապացուցում են, որ ապրիլի 3-ից, այսինքն՝ անհայտացման

  1. * Պետարխիվ, Երևանի գավ. դպրոցի գործերը, 1848 թ., գործ №422
  2. 5
  3. ** Այդ հարաբերությունների մասին է ակնարկում Աբովյանի 1846 թ. նոյեմբերի 16-ին Անդրկովկասյան դպրոցների դիրեկտորին գրած պաշտոնական № 110 գրությունը, որի հետևյալ պարբերությունը խնամքով ջնջել է ինքը՝ Աբովյանը, զգալով արտահայտության խստությունը. «... Երևանի պարոն գավառապետը և ոստիկանապետը, իրար հետ ունենալով սերտ կապ...(մի քանի բառ անընթեռնելի. Բ.) իմ բողոքների, որ կրել եմ անցյալ տարի... Այդ թշնամի անձնավորությունները... Որոնք պատճառ եղան իմ երեքօրյա բանտարկության, կարո՞ղ են մի բան գրել ոչ ի վսնաս իմ...» (տես Պետարխիվ, Երևանի գավ. դպրոցի գործերը, 1846 թ., գործ №336)