Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/340

Այս էջը հաստատված է

Խորհրդային տնտեսություններում պիտի կառուցվեն 8 ընդարձակ գոմ, 2 փարախ, եզան 1 գոմ, 2 խոզանոց և 3 թռչնանոց։

Կոլեկտիվներում՝ 19 ընդարձակ գոմ, եզան 5 գոմ, բեղմնավորման 10 կայան, 19 հորթանոց, 31 խոզանոց և 25 թռչնանոց։

Այս թվերի մեջ չեն մտնում այն կառուցումները, որ կարող են անել կոլեկտիվները սեփական միջոցներով։

Բոլոր շենքերի նախագծերը պատրաստելու են Հողժողկոմատում և համաձայն գիտության ու տեխնիկայի վերջին խոսքի։

Կերի խնդիրը

Միշտ էլ սուր է եղել կերի հարցը։ Շատ տարիներ, մանավանդ գարնան սկզբին, մեր անասունները քաղցած են մնում։

Դրա համար էլ այս տարի կերի հարցին ավելի մեծ ուշադրություն է դարձված։

30 թ. պիտի կառուցվեն 7 հսկա սիլոս, որից 5-ը՝ կոլեկտիվներում, 2֊ը՝ խորհրդային տնտեսություններում։ Ամեն մի սիլոս պիտի ունենա մոտ 30 հազար փութ խտացրած կեր։

Կոլեկտիվներին պատկանող 20 հազար հեկտար արոտներն ու մարգագետինները պիտի բարելավենք, ավելի շատ խոտ ստանալու համար։

Այն շրջաններում, որտեղ ձմեռվա ընթացքում խոտի կարիք է զգացվում, կենտրոնացվելու են խոտի պահեստները, յուրաքանչյուրը՝ մինչև 50 հազար փութ։ Այս տարի ունենալու ենք 2 մեծ պահեստ Սարդարապատ և Ալագյազ կայարաններում։ Ցանովի խոտերի տարածությունը պիտի ընդարձակենք և հասցնենք 9135 հեկտարի, արմատապտուղների տարածությունը՝ 740 հեկտարի, իսկ խոտհարքը հասցնելու ենք 90 հազար հեկտարի։

Որովհետև շատ սուր է նաև խոտաբույսերի սերմացվի հարցը, ուստի այս տարվա խոտաբույսերի տարածության 2 տոկոսը թողնվելու է սերմացուի համար, որպեսզի հաջորդ տարին մենք միանգամայն ապահով լինենք սերմացվով։

Անասունների որակը պիտի լավացնենք

Պետք է կոլեկտիվի անասնապահությունը ո՛չ միայն քանակով բարձր լինի, այլև որակով։ Պիտի խնամել և կերակրել այնպես, որ կովն ավելի շատ կաթ տա, ոչխարը՝ բուրդ ու միս, հավը՝ ձու։ Ավելի շատ,