Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/341

Այս էջը հաստատված է

քան մինչև այժմս էր տալիս, երբ անասունը անհատական տնտեսության գոմումն էր կապած։

Ահա թե ո՞ր ճանապարհով պիտի զարգանա կոլեկտիվի անասնապահությունը։

Այն շենքերը, որ կառուցվում են, այն միջոցները, որ գործադրվելու են շատ խոտ, բազուկ ցանելու, միայն մի նպատակ ունեն՝ բարձրացնել կոլեկտիվների անասնապահության արդյունքը։

30 թվին մեր կովերի կաթնատվությունը պիտի ավելացնենք 7 տոկոսով։ Որպեսզի կովերի ցեղը լավացնենք, ուրեմն և՝ որակը բարձրացնենք, կոլեկտիվի նախիրից պիտի ավելի շատ բուղաներ ջոկենք և նրանց լավ պահպանենք։

Այդ նպատակով հիմնվելու են 20 կոնտրոլ կոլեկտիվներ, որոնց անասնապահությունը ամենից օրինակելին պիտի լինի և օգնության հասնի շրջանի մյուս անասնապահական կոլեկտիվներին։

Լոռվա գավառում մոտ 5000 կով պիտի քաշվեն շվից և սիմենտալի բուղաներով։ Որոշված է առաջին հերթին այդ գավառում զարկ տալ անասունների ցեղի ազնվացմանը։ 3 հազար մաքի պիտի քաշվեն բալբազի խոյերով, իսկ 4 հազար էլ ռամբուլիե տեսակի։ Այսպիսով՝ կարճ ժամանակում մեր ոչխարների տեսակը լավացրած կլինենք։

Հասարակական միջոցները

Ամենաարագ թափով տարվելու է մատղաշների կոնտրակտացիան: Կոլեկտիվները պիտի բոլոր միջոցները գործադրեն հավաքելու հորթեր, գառներ, քուռակներ։ Այդ նպատակի համար վարկ չի պակասի։

Պանրի և յուղի խոշոր գործարանների շուրջը կենտրոնացվելու են անասնաբուծության կոմպլեքսները, որպեսզի այդ գործարանները հարկավոր չափով կաթ ստանան։ Այդ գործարանները պիտի դառնան օրինակելի անասնապահության կենտրոններ։

Մեծ անելիքներ ունեն անասնաբուծության ասպարեզում այն լիազորները, որոնց ընտրել է կոլեկտիվի կամ գյուղի ընդհանուր ժողովը։ Նրանք պիտի հսկեն և հետևեն կոլեկտիվի արտադրական ծրագրի կատարմանը և բոլոր միջոցները գործադրեն, որպեսզի կարճ ժամանակում մեր կոլեկտիվ անասնապահությունը հսկա քայլերով առաջ գնա։ Դրանով մենք կհզորացնենք կոլեկտիվը, կջարդենք կուլակի և նրա ստորադրյալների