Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/342

Այս էջը հաստատված է

պրովոկացիան և քաղաքին ու նրա արդյունաբերությանը կտանք թե՛ սննդամթերք և՛ թե՛ հում նյութեր։

ԿՈԼԽՈԶՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ՈԻՂԻՈՎ

Կոլեկտիվներում ամենից կարևորն այժմ ճանապարհների և կամուրջների նորոգման խնդիրն է:

Դեռ համատարածից առաջ, աշնանացանի կամպանիայի ընթացքում, գյուղերն իրար հետ սոցիալիստական մրցության պայմանագրեր կնքելիս՝ մտցրել են այս կետերը։ Սակայն շատ քիչ բան է արված։ Այնինչ, ճանապարհների և կամուրջների վիճակն այնպես է այժմ, որ եթե այսպես մնա, ո՛չ մի գյուղատնտեսական գործիք, ո՛չ մի տրակտոր մի շարք գյուղեր չեն կարող մուտք ունենալ։

Համատարածի շրջաններում գյուղխորհուրդներից մի քանիսը համարյա թե հալվել են և դադարել են աշխատելուց։ Կոլեկտիվի խորհուրդը շատ հաճախ խառնվում է այնպիսի աշխատանքի, որ բացառապես գյուղխորհրդի պարտականությունն է։ Պիտի ցրել այն տրամադրությունը, թե կոլեկտիվ կազմելուց հետո ամեն ինչ անցնում է նրա խորհրդին, բանտարկելու իրավունքից սկսած մինչև դատական խնդիրները։

Վերընտրության ընթացքում մի անգամ ևս պիտի որոշել երկու խորհուրդների անելիքները, որպեսզի խառնաշփոթ չառաջանա։ Խնդիրը վերաբերում է ոչ միայն գյուղխորհրդին, այլև գյուղի մյուս հասարակական կազմակերպություններին, օրինակ՝ ՓՕԿ֊ին։

Դանդաղ է ընթանում անասունները չարամտորեն մորթողների դեմ տարվող պայքարը։ Ճիշտ է, որոշ հաջողություններ ունենք, սակայն մորթողներն իրենք կարողանում են գտնել հազար ու մի զարտուղի ճանապարհներ և փչացնել անասունները։ Մի քանի տեղ գյուղխորհուրդը ցուցակագրել է ամբողջ անասունները, խոշորից մինչև մանրը, և հայտարարել, որ առանց իր գիտության և թույլտվության մորթողը կամ վաճառողը պատասխանատվության է կանչվելու։ Այս միջոցը հաջող հետևանք է տվել:

Վերջերս կոլեկտիվի անդամների մի մասն սկսել է ոչնչացնել և ծառերը, որոնց մասին ոչինչ չեն ասել թե՛ բրիգադները, և թե՛ շրջմիությունները: