Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/343

Այս էջը հաստատված է

Ծառերը ո՛չ գնահատված են և ո՛չ էլ հաշվի առնված: Շատ կոլեկտիվներում տրամադրություն կա ծառերը «մասնավոր սեփականություն» ճանաչելու և մատերի արանքով նայելու ծառերի (թե՛ պտղատու և թե՛ անպտուղ) ոչնչացման:

Սուր է դրվում և տնատեղի հարցը. կան այնպիսի տնատեղեր, որոնց տերերը չքավոր լինելով՝ կա՛մ չեն կառուցել տներ, կա՛մ թե տնատեղը դարձրել են բանջարանոց։ Բացի այդ, հին տների բակերում կան երբեմն ընդարձակ տարածություններ, որոնց վրա տանտերը մշակում է բանջարանոցային բույսեր։

Մինչև այժմ այդպիսի հողերի միացման մասին խնդիր չի հարուցվել։ Միացվել են այն հողերը, որոնք հողաշինարարության ժամանակ հատկացվել են իբրև դաշտային մշակույթների հող։ Կոլեկտիվներից մի քանիսը հարց են հարուցել միացնելու այդ բանջարանոցները և կոլեկտիվի ուժերով մշակելու բոստան ու բանջարանոց։

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀՆՁԵԼՈՎ ԲՈԼՈՐ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ՝ ՁՄԵՌԸ ԵՎ ԳԱՐՆԱՆԸ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ԿՓՐԿԵՆՔ ՍՈՎԻՑ

Մեր երկրի անասնապահության համար չափազանց խոշոր նշանակություն ունի կերի պաշարը։ Ամեն տարի, գարնանը, մեզ մոտ կերի սուր կարիք է զգացվում, որն ազդում է ո՛չ միայն մեր անասնապահության վրա, այլև հաճախ դանդաղեցնում է գարնանացանը, որովհետև լծկանները կերի պակասություն են քաշում:

Կերի սակավությունից առաջացող դժվարության գլխավոր պատճառն այն չէ, որ մեզ մոտ քիչ խոտհարքներ ունենք։ Ընդհակառակը, հաճախ մենք մեր ունեցած խոտհարքներն էլ չենք կարողանում լրիվ օգտագործել։ Ամառվա կերի առատ շրջանում գյուղացին հաճախ մոռանում է, որ ինքը գարնանը կերի սակավություն է քաշել, և խնամքով ու հոգատարությամբ չի հնձում իր խոտը։

Այս տարվա խոտհնձի շրջանում ամեն մի գյուղացի պիտի լավ հիշի, որ ոչ մի կտոր խոտհարք չպիտի մնա առանց հնձելու։ Ամենամեծ խնամքով պիտի հնձել և հավաքել ո՛չ միայն խոտհարքների, այլև տան բակի, պարտիզի, ծառատունկերի, միջնակների խոտերը։

Ամեն մի կոլտնտեսություն պիտի հաշվի առնի, թե որքան խոտ ու դարման կգնա համայնացրած ու անհատական օգտագործման տակ