Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/345

Այս էջը հաստատված է

ԱՇՆԱՑԱՆԻ ՕԳՈՒՏԸ

Երրորդ տարին է, որ մենք առանձին ուշադրություն ենք դարձնում թե՛ աշնավարին և թե' աշնան ցանքին։

Հաջողություններն անկասկած են։ Մանավանդ Լենինականի և Սևանի ռայոններում, որտեղ աշնացանի տարածությունը 100 հեկտարից ավելի էր, այժմ մի քանի անգամ է ավելացել։

Ի՞նչ օգուտ ունի աշնացանը։

Աշնացանի բերքն ավելի է, քան նույն հողի գարնան ցանքի բերքը: Վարուցանը աշնանը կատարելով՝ գյուղական աշխատող ձեռքերի, լծկանների ու մեքենաների ավելի կատարյալ բաշխում է կատարվում, քան եթե գյուղատնտեսական բոլոր աշխատանքները կատարենք գարնանը։

Այս երկու հիմնական առավելությունները համոզում են, թե ինչո՞ւ է ձեռնտու աշնան ցանքը։

Ինչպե՞ս մշակել հողը

Աշնացանի համար մեզանում հատկացնում են խոզանը, որի վրա տավարն արածում է, և ապա գութանով վարում են, ցանում գարի կամ ցորեն։

Բայց տավարը հողը պնդացնում է, չորացնում, և ուժասպառ հողն էլ պակաս բերք է տալիս, թեև ցանքը կատարում են աշնանը։

Պետք է հնձից անմիջապես հետո խոզանը շատ երես վարել և մինչև աշնան սկիզբը թողնել, որ հողը հանգստանա, ինչպես և փտեն ծղոտները։

Աշնացանն անելուց առաջ այդ ցելը պիտի կրկնավար անել, այս անգամ խորը, ծանր գութանով։

Այդպիսի վարից հետո կատարած աշնան ցանքը կարող է միայն բարձր բերք տալ։

Ինչպե՞ս անցնել աշնավարին

Դժվարություններից գլխավորն այս ձևն ընդունելու այն է, որ հնձից հետո անմիջապես սկսվում է կալը, ուրեմն՝ լծկաններն ազատ չեն խոզանը վարելու։

Բացի այդ, ծղնոտում (քյուլաշը) անասուններն արածում են մինչև