Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/346

Այս էջը հաստատված է

սեպտեմբերը, իսկ եթե մենք քուլաշատեղը վարենք, ուրեմն՝ արածելու տեղ չի ունենա։

Սակայն այս դժվարությունները հաղթել կարելի է, եթե մենք ուզում ենք մեր դաշտերից ավելի բերք ստանալ։

Առաջին հերթին՝ կոլեկտիվները պիտի անցնեն աշնացանի օրինակելի կազմակերպման, որովհետև նրանց մեքենաները, գործիքները, աշխատող ձեռքերը հնարավորություն են տալիս թեթև գութաններով խոզանը երեսանց վարել և թողնել մինչև աշունը։

Գյուղի նախրի պահպանման գործը պիտի կազմակերպել այնպես, որ հնձից հետո, եթե աշնավար պիտի արվի, սարից կամ արոտատեղից անասունները բաց չթողնեն խոզաններում արածելու։

Մեր հողապակաս պայմաններում հանցանք է անասունների ոտնատակ տալ փխրուն հողը, մերկացնել ծղոտներից, ամառվա արևի տակ հողը չորացնել և ուժասպառ անել։

Աշնան պարարտացումը

Միայն խոր վարը հերիք չի աշնացանից բարձր բերք ստանալու։

Ճիշտ է, խոր վարած հողը աշնան անձրևներից և ձմեռվա ձյունի տակ ավելի լավ է փափկում, հողի մեջ եղած դժվարամարս սնունդը լուծվում է և դառնում մարսական բույսի համար, փափուկ հողն ավելի լավ է պահում խոնավությունը, բայց և այնպես՝ գոմաղբով պարարտացնելը շատ մեծ անհրաժեշտություն է։

Այնտեղ, որտեղ գոմաղբ կա, պիտի այդ պարարտանյութը դաշտ դուրս բերել հենց վարից առաջ և խառնել վարած հողին։

Մանավանդ հոգնած հողերը կարիք են զգում այդպիսի պարարտացման։ Խոր աշնավարը հնարավորություն է տալիս միաժամանակ և հողը գոմաղբով պարարտացնելու։

ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՇՆԱՑԱՆԸ

Առաջին անգամն է, որ աշնացանի կամպանիային մոտենում ենք աշխատանքի ավելի մեծ պլանով։

Անցյալ տարի աշնանը մենք առաջացրել էինք միայն 4500 հեկտար բամբակի վար։ Ծրագիրը լիովին կատարվեց, և դրա համար էլ այս գարնանը մենք բամբակի ծրագիրը անթերի իրագործեցինք։