Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/348

Այս էջը հաստատված է

Ինչքա՞ն ենք ցանելու

Ցանքերի տարածությունն ավելի պիտի ընդարձակենք, առաջին հերթին՝ հացահատիկների ցանքը:

Իսկ ո՞վ չգիտե, որ աշնան ցորենն ավելի բերքատու է: Մի քանի տարի առաջ Հայաստանում աշնան ցորենի տարածությունը մի քանի հարյուր հեկտար էր, իսկ այժմ հազարների է հասնում:

Լենինականի և Սևանի ռայոններում աշնացանի «Ուկրաինկա» տեսակը, որ դեռ երկու տարի առաջ մեր փորձադաշտերում էր աճում, իսկական հեղաշրջում է կատարում, գրավելով նորանոր տարածություններ։

«Ուկրաինկան» փշրեց մեր գյուղի պապենական այն տրադիցիան, թև աշնացան չի բուսնի ո՛չ Լենինականում և ո՛չ Սևանում։

Այդ սերմացուի պահանջը չափազանց մեծ է, և այս աշնանը մենք տաս հազար հեկտարից ավելի կցանենք ընտիր «Ուկրաինկայով»։

Սակայն ո՞ր հողերի հաշվին են կատարելու աշնացանը։

Բացառապես այն հողերի, որոնք մինչև այժմ չեն օգտագործվել, մնացել են հանգստանալու, ինչպես և նոր յուրացվելիք (այսինքն՝ նոր ոռոգվող, ճահիճներից և քարերից նոր ազատված) հողերում:

Աշնացանը չպիտի ընդարձակել բամբակի, բանջարանոցի, ծխախոտի և նման տեխնիկական կուտուրաների հատկացված հողերի հաշվին։

Այս տարվա աշնացանի ծրագիրը նախատեսում էր մի շարք ռայոններում (Ղամարլու, Հրազդան[1], Վաղարշապատ, Ղուրդուղուլի) դադարեցնել հացահատիկների մշակությունը և, ուժեղացնելով ոռոգման գործը, ամբողջ հողամասերը հատկացնել բամբակի և նման թանկարժեք կուլտուրաների մշակության։

Եվ ընդհակառակը, Սևանի և Լենինականի ռայոններում, որտեղ հողային և կլիմայական պայմանները նպաստավոր են աշնացանի համար, ցանքի տարածությունն ավելանալու է Լենինականում՝ 225 տոկոսով, իսկ Սևանում՝ 113 տոկոսով։

Իջևանի, Ալավերդու, Շամշադինի շրջաններում ևս պիտի զարգացնել տեխնիկական մշակույթները, առաջին հերթին՝ ծխախոտը։

  1. 1