Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/35

Այս էջը հաստատված է

հաջորդ օրվանից դեթ մինչև օգոստոսի 17-ը, իսկ խնամակլության գործով՝ էլ ավելի ուշ, Աբովյանի կասկածելի անհայտացումը նյութ է պետական մի քանի հիմնարկությունների միջև բազմաթիվ գրագրությունների։

Ավելին. այդ հաճախակի «հոյժ կարևոր», «հոյժ շտապ» գրությունները կասկածի տեղիք են տալիս, որ հենց ցարական ադմինիստրացիան անհանգստացել էր Աբովյանի անակնկալ անհայտացմամբ, և նույնիսկ գործուղել էին քննիչներ, հրահանգվել էր գավառակային «զասեդատելներին»՝ մի որևէ անհայտ դիակ հայտնաբերելուց անմիջապես տեղեկացնել այդ մասին գավառապետին[1]։ Աբովյանի անձնավորության կարևոր արժանիքը չէր փութաջան հետապնդումների նպատակը։ Այլ ժամանակ գուցե այդքան էլ չարվեր։ Կարելի է նույնիսկ կասկածել, որ գավառապետ Նիկ. Բլավատցկու հետապնդումները նպատակ ունեին պարզելու Աբովյանի անհայտացումը՝ արդարացնելու համար առաջինի թշնամությունը նրա հանդեպ, արատավորելու և վարկաբեկելու անձնական հակառակորդին[2]:

Բայց մենք դիմենք հետևյալ գրագրություններին։

Ապրիլի 6-ին, գավառապետի կարգագրությամբ՝ ոստիկանապետ Մորոխովեցը, նոր տեսուչ Տուրկեստանովը և Աբովյանի պաշտոնակից ուսուցիչները բաց են անում դրամարկղը և քննում հաշվեմատյանը։ Քննության ակտը կարևոր չէ, որպեսզի ամբողջությամբ բերենք։ Քննությունը պարզում է, որ «դրամի հաշիվը ճիշտ է», որ միայն մի քանի մանր գումարներ Աբովյանը սխալ է գրանցել, և ապրիլի 8-ին Տուրկեստանովը այդ մասին գրում է դպրոցների դիրեկտորին։

Սակայն, թե՛ ապրիլի 6-ի մի շարք նույնանման ակտերի՝ գրված զանազան հաշվեմատյաններում նույն օրը, և թե՛ Տուրկեստանովի ապրիլի 8-ի գրության մեջ, Աբովյանի անհայտացման մասին հետաքրքիր են հետևյալ տողերը.

Ապրիլի 8-ին Տուրկեստանովը գրում է. «Դեռ ապրիլի 3-ին, № 27 գրությամբ խնդրել էի Երևանի պարոն գավառապետի, իբրև դպրոցի պատվավոր տեսչի, համաձայնությունը՝ չսպասելով պ. Աբովյանի վերադարձին, որ <թեպետև> պարտավոր էր հանձնել»...*[3] Ընդգծած տողերից կարելի է ենթադրել, որ անհայտացումից գեթ հինգ օր հետո

  1. 7
  2. 8
  3. * Պետարխիվ, Երևանի գավ. դպրոցի գործերը, 1848 թ., գ. № 4229