Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/359

Այս էջը հաստատված է

Մեր կոլխոզներն արդեն մեծ հաջողություններ ունեն։ Նոր կառուցված գոմը, որտեղ խնամում են կովերը, բարձրացնում է կաթնատվությունը։ Պետք է բոլոր միջոցները գործադրել ո՛չ միայն ավելի շատ, այլև աժան կաթ ստանալու։

Իսկ մեր շատ կոլեկտիվներ դեռ այդ հաջողությունը չունեն, որովհետև աշխատանքը լավ չի կազմակերպված։ Նոր են մտցնում գործարքային սիստեմը, հաշվառումը կանոնավոր չի, որակյալ անասնապահների կադրեր չունենալու հետևանքով թույլ է անասունների պահպանման, խնամքի գործը։

Կերի խնդիրն ուշադրության կենտրոնում

«Կովի կաթը լեզվի վրա է»,— ասում է առածը։ Այսինքն՝ ինչպես կերակրես, այնպես էլ կաթ կստանաս։ Իհարկե, կովի ցեղը և կաթ տալու հատկությունն էլ նշանակություն ունի, բայց կովը սնունդ պիտի ստանա, որպեսզի և՛ կաթ տա, և՛ մարմնի քաշը չպակասի։

Արդեն գարուն է, գոմից դուրս է գալու մաշված, ոսկորները դուրս ցցված նախիրը, որ ամբողջ ձմեռը չոր դարմանի է եղել և խոտի, այն էլ ո՛չ միշտ։

Իսկ բազմաթիվ փորձեր հաստատել են, որ մեր տեղական կովերը թեև փոքր են կազմով, բայց լավ կերակրելուց ոչ միայն ավելացնում են օրական կաթի չափը, այլև երկարեցնում կաթնատվության սեզոնը։

Շատ քիչ դեպքերում են կովին բազուկ, գազար կամ թեփ, քուսպ և նման կեր տալիս։ Սննդի հիմնականը դարմանն ու խոտն է։

Այնինչ, հենց մեր գյուղերում շատ անգամ է փորձով հաստատված, որ բազուկը և նման սնունդը և՛ ավելացնում է կաթի քանակը, և՛ աժան է նստում կաթի գինը։

Անցյալ տարվանից ձեռնարկեցինք սիլոսի պատրաստմանը։ Գործը ամեն տեղ հաջող չգնաց, որովհետև մի տեղ բյուրոկրատական վերաբերմունք ցույց տվին, մի ուրիշ տեղ սիլոսին դեմ արտահայտվեցին և ամենևին չկատարեցին եղած հրահանգը։ Իսկ գլխավոր թերությունն այն էր, որ սիլոս պատրաստելու համար բույսեր չկային։

Այս տարի մենք անցյալ աշնան սխալը չպիտի կրկնենք։ Գարնանացանն սկսելուց՝ անասնապահական կոլխոզը առաջին հերթին պիտի