Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/365

Այս էջը հաստատված է

խորը հասկացություն է մեծատառով մարդու բարոյական իրավունքների և պարտականությունների մասին։

Նոր սահմանադրությունը մարդուն իսկական սոցիալիստական ոգով դաստիարակող առաջին խարտիան է։ Մարդու սոցիալիստական զգացումը անցնում է մեկ երկրի սահմաններից էլ դուրս, և նա զգում է իրեն աշխարհի քաղաքացի։

Ես ինքս եմ լսել, թե ինչպես Հայաստանի հեռավոր և խուլ մի շրջանում, կոլխոզներից մեկում, կոլտնտեսականներն իրենց ստախանովականներին անվանում էին հաբեշստանցիներ։ Հաբեշստանցին նրանց համար հերոսության և անձնազոհության խորհրդանիշ է։ Այսպես, տարբեր ազգությունների հարազատացնող մարդկանց զգացումների ուժով՝ Հայաստանի կոլտնտեսականները զգում են իմպերիալիզմի դեմ մարտնչող հաբեշստանցիներին, ընկալում են որպես հոգով և ձգտումներով իրենց մոտիկ մարդկանց։

Իրավամբ մեծ պատիվ է կրել ՍՍՀՄ քաղաքացու կոչումը։ Ի՞նչը կարող է լինել ավելի մեծ պատիվ, քան կոչվել ընտրյալ պատգամավոր և քաղաքացի Սովետական Միության։ Պարզ է, որ այդպիսի մարդը պետք է լինի ազնվության, անձնազոհության, իր ընտրողների շահերին նվիրվելու, իր երկրի բարօրության համար սեփական կյանքը զոհելու պատրաստակամության մարմնավորումը։

Նոր սահմանադրության նախագծի 12-րդ հոդվածը մեր հավատամքն է։ «Ով չաշխատի, նա չի ուտի» լոզունգը գրված էր մեր դրոշների վրա, որով մենք գնացինք մարտի, առաջին մարտի և հաղթեցինք։ Այդ նույն կոչերով մեր շատ եղբայրներ կգնան նոր մարտերի ու նրանցով էլ կհաղթեն ամբողջ աշխարհին։

15 տարի Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը ապրել են բարեկամաբար, միասնական Անդրկովկասյան Ֆեդերացիայի մեջ։ Շուտով Ֆեդերացիան լուծարքի կենթարկվի, քանի որ ազգային քաղաքականության հաղթանակը պայմաններ են ստեղծել այդ կարևոր իրադարձության համար։ Այս հիմքի վրա այդ երեք հնագույն ցեղակից ժողովուրդները կուժեղացնեն իրենց հոգևոր առնչությունները, քանի որ նրանց շաղկապում են իսկական եղբայրական կապերը, որոնք տարեցտարի պետք է ամրապնդվեն, կապեր, որոնք շաղկապում են ոչ միայն անդրկովկասյան հանրապետությունների ժողովուրդներին, այլև ամբողջ Սովետական