Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/366

Այս էջը հաստատված է

Միության ժողովուրդներին մի ընդհանուր և ամրակուռ ընտանիքում, որի միակ նպատակը իր մեծ հայրենիքի երջանկությունն է։

Սովետական ժողովուրդների ընտանիքը իր հայրենիքի սահմանների անխախտությունը պետք է պաշտպանի թշնամիների ամեն տեսակ փորձություններից։

...Մի անգամ ես ականատես եմ եղել անմոռանալի տեսարանի։ Մի կոլտնտեսուհի իր հարվածային աշխատանքի համար ստացել էր նոր բնակարան։ Մինչ այդ նա ապրում էր մի սարսափելի, մթին և սառը գետնափորում։ Այն օրը, երբ ստացավ իր նոր բնակարանը՝ կահավորված նոր, լավ իրերով, նա այրեց իր հին տնակը՝ իր բոլոր վշտերի հետ միասին։ Նա այրեց իր խավար, տառապանքներով ու զրկանքներով լի անցյալը։ Այս խարույկի շուրջ կոլտնտեսականները պար բռնեցին, իսկ նա պարում էր ու երգում...[1]

Նոր իրավունքները, որոնք տալիս է մեզ ապագա օրենքը, դնում է մեզ վրա նաև նոր պարտականություններ։

Ես կուզենայի ապրել մինչև այն ժամանակները, երբ մեր սքանչելի գերբի շուրջ «երկրագնդի վրա մուրճ ու մանգաղ՝ արևի ճառագայթներով և ծանրացած հասկերով պարուրված», կերևան եղած տասնմեկից հետո նոր շատ մակագրություններ, նոր ժողովուրդների լեզուներով՝ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»:

  1. 1