Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/369

Այս էջը հաստատված է

1. «ՓԱՅԼԱԿԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Գորիս, 1 oգոստոսի 1915 թ.

Բարի եղեք տեղ տալ այս երկտողիս։ Զանազան անձանց կասկածի տակ չգցելու համար հայտնում եմ, որ Փայլակի № 40-ի ֆելիետոնիստ «Թեզ գնացողը» ես եմ[1]։

Բակունց

2. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

Դիմումն

Ցանկանալով օգնել տաճկահայ փախստականներին՝ առաջարկում եմ նաև իմ ծառայությունս այդ գործի համար։

Չքավորության պատճառով ոչ մի հնարավորություն չունեմ սեփական միջոցներով գնալ և օգնել նրանց էջմիածնում և կամ մի ուրիշ տեղ։

Ուստի խնդրում եմ ինձ ևս ընդունել գաղթականներին օգնող խմբերի մեջ և ուղարկել անհրաժեշտ ճանապարհածախս, որի համար և դիմում եմ Ձեզ։ Պատրաստ եմ գործելու ուր որ կամենաք՝ էջմիածնում կամ զանազան սննդատու կայարաններում։ Համաձայն եմ և ամենածանր ու դժվարին աշխատանքը կատարելու։

Հուսով եմ, որ չեք մերժի իմ դիմումը և կփութաք պատասխանել։

Սան Գևորգյան հոգևոր ճեմարանի
Զ․ դասարանի՝ Աղ. Բակունց

Գորիս, 28֊ին օգոստոսի

Իմ հասցեն՝

Герусы (Занг. уезда) Магазин «Сасун»

Հանձնել Աղ․ Բակունցին
  1. 1