Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/37

Այս էջը հաստատված է

մեջ հարկ չեն համարում հիշատակել Աբովյանի անհայտ բացակայությունը[1] և միայն որոշ ժամանակ անց, ինչպես մատնում է տարբեր թանաքն ու ձեռագիրը, տողերի արանքում, և այն Էլ ոչ բոլոր մատյաններում, ավելացնում են վերը բերած նախադասությունը։

Ապրիլի 8-ին Նիկիֆոր Բլավատցկին կարգադրում է ոստիկանապետին՝ սկսել Աբովյանի անհայտացման քննությունը[2]։ Ոստիկանապետ Մորոխովեցը ապրիլի 9-ին պահանջում «դեպուտատ»՝ գործի քննության մասնակցելու[3]: Տեսուչը դեպուտատ է նշանակում ուսուցիչ Ստեփան Վեքիլովին՝ «տաճկական անվանի աղալարների ընտանիքից», մի մարդու[4], որը շատ լավ ծանոթ էր Աբովյանին, նրա շրջապատին, պաշտոնակիցն էր, մոտ մասնակցություն ուներ դպրոցական գործերին, մի արկածախնդիր մարդու, որ «սարվազների բատալյոնի» հետ մասնակցել էր ռուս-պարսկական պատերազմին, ստացել էր շքանշան, եղել էր հարկահավաք, ապա թեմական դպրոցի ուսուցիչ, Աբովյանի ժամանակ՝ պետական դպրոցի դասատու, 49 թ․՝ տիտուլյարնի սավետնիկ, իսկ 53 թ.՝ Երևանում պրիստավ։ Աբովյանի անհայտացումից հետո նրա գույգի և որբերի վրա նշանակված երկու խնամակալներից մեկը Ստ. Վեքիլովն է լինում[5]:

Թեև ինքը' ոստիկանապետ Մորոխովեցն էր ստուգել դպրոցի գանձարկղը և դրամական հաշիվները, թեև այդ ստուգմանը մասնակցել էր և նոր տեսուչ Տուրկեստանովը, այնուամենայնիվ, մայիսի 17-ին առաջինը երկրորդին գրում է, որ «...Աբովյանը հեռացել է, հայտնի չէ, թե ուր, հենց այն ժամանակ, երբ ձեզ պիտի հանձներ յուր պաշտոնը, արքունական գումարը և այլ գույքեր»։ Ոստիկանապետը նորից է հարցնում. «...արդյոք նա չի՞ վատնել արքունական գումարը և կամ որևէ այլ գույք, կամ դուք չե՞ք նկատել արդյոք ծառայության վերաբերյալ որևէ պատճառ, որ դրդեր նրան հեռանալու...»[6]:

Մեր կողմից ընդգծված այս նախադասությունը, որ ակնարկում է «հեռանալը», կարևոր նշանակություն է ստանում, եթե կապակցում ենք Աբովյանի վերադարձի ակնկալության՝ վերը բերած փաստերի հետ։ Տուրկեստանովը ոստիկանապետին նույն օրր հիշեցնում է, որ նրա ներկայությամբ են ստուգված դրամն ու գույքը, որ «դրամները, համաձայն <գանձարկղի>, ելևմտից մատյանի, լիովին տեղն էին, բացի 51 ռուբլուց, որը պ. Աբովյանը ծախսել է անկանոն կերպով, ինչպես պետք է ենթադրել, անուշադիր վերաբերմունքից դեպի ծառայությունը»: Նույնը

  1. 13
  2. 14
  3. 15
  4. 16
  5. 17
  6. 18