Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/370

Այս էջը հաստատված է

3. ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Խնդիր

Ավարտելով ճեմարանի դասարանական բաժինը՝ խնդրում եմ հարգո Մանկավարժական խորհրդիդ ընդունել ինձ Ա․ լսարան։

Սան Գ» ճեմարանի Աղ. Բակունց

1917 թ. մարտի 26 ֊ին Ս․ էջմիածին

4. ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԱՐԳՈ ՎԱՐՉՈԻԹՅԱՆԸ

Խնդիր

Ա․ լսարանի ուսանող Աղ. Բակունցից

Համաձայն Ձեր գրության, ես ընդունված եմ ի շարս Ա. լսարանի ուսանողաց. բայց որովհետև ինձնից անկախ պատճառներով չպիտի կարողանամ գալ շարունակել Ձեր խնամքին հանձնված Ա․ լսարանում, ուստի բարի եղեք ուղարկելու մինչև օգոստոսի 1֊ը իմ ավարտման վկայականս, որպեսզի կարողանամ տեղավորվել մի որևէ վայրում։

1917 թ. 15֊ին հուլիսի Գորիս


Հարգանոք՝ Աղ. Բակունց
Հասցես՝ Герусы, (Елис. губ.)
Александру Бакунц

5.ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՎԱՐՉՈԻԹՅԱՆԸ

Правлению академии

Срочно
<12 августа 1917 г., Герусы>

Прошу немедленно выслать документы.

Александр Бакунц