Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/375

Այս էջը հաստատված է

1․ Այս տարվա մայիսին ընկ. Վ․ Թոթովենցի, պրոֆ. Միք. Թումանյանի և մի այլ ընկերոջ ներկայությամբ ես ընկ. Դեմիրճյանին պատմել եմ քաղաքացիական կռիվներից մի էպիզոդ Ուկրաինայում, երբ երկու Կարմիրգվարդիական բանվորների՝ շտաբը հանձնարարում է պայթեցնել կամուրջը սպիտակների թիկունքում։ Երկու ընկերները, գործը ձախողելով, գերի են ընկնում։ Սպիտակ գեներալը նրանց առաջարկում է սպանել մեկը մյուսին, և ով սպանի ընկերոջը՝ նա կազատվի։ Ընկերներից մեկը հրաժարվում է, մյուսը, համաձայնվելով գեներալի առաջարկին,