Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/376

Այս էջը հաստատված է

սպանում է ընկերոջը և ազատ արձակ<վ>ելով՝ գլուխ է բերում կարմիր շտաբի առաջադրանքը, այսինքն՝ պայթեցնում է կամուրջը և ետ վերադառնում։

2. Երեք տարի առաջ այս էպիզոդը ինձ և ընկեր Ե. Չարենցին պատմել է Հայկինոյի ռեժիսոր ընկ. Պ. Բարխուդարյանը, իբրև կինոսցենարի օրինակելի սյուժետ։ Իսկ Պ. Բարխուդարյանը այդ սյուժեն հանել է ռուս մի հեղինակի պատմվածքից, թե վիպակից։ Ես այժմ չեմ հիշում ո՛չ հեղինակի անունը և ո՛չ գիրքը, բայց ստույգ է, որ նույն բովանդակության գիրքը արդեն գրված է։

3. Ընկ. Դ. Դեմիրճյանին այդ գրքի մասին ես չեմ ասել, որովհետև, նյութը տալով, ես նրան առաջարկ էի անում պիես գրելու և ո՛չ պատմվածք։

4. Այդ նյութը բազմաթիվ անգամ ես պատմել եմ նաև ուրիշներին, որոնց թվում նույնիսկ դպրոցական երեխաներին։ Այդ երեխաներից մեկը՝ Ալիկ Թումանյանը, նույնիսկ «պիես» է գրել «Երկու ընկերներ» վերնագրով՝ իրենց բակում «թատրոն խաղալու» համար։

Վերոհիշյալը հայտնում եմ, որպեսզի կանխեք ընկ. Դ. Դեմիրճյանի՝ մրցանակի արժանացած պատմվածքը պլագիատ համարելու հնարավորությունը։

Ա. Բակունց

26 դեկտեմբ. 1935 թ.

<Երևան>

17. ԸՆԾԱՅԱԳՐԵՐ

<1>

Իմ սիրելի վարպետին /պայծառ հուշերով: /Ակսելից:/ 29. VIII. 32 թ.

<2>

Խ. Աբովյանի լավ բարեկամ, / հարգելի Ե. Շահազիզին: / Հեղինակից:/ 8. IX. 32

<3>

Հարգելի պրոֆ. Ա. Խաչատրյանին: /Հեղինակից:/ 10. IX. 32