Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/380

Այս էջը հաստատված է

Ի վերջո, եղել են գործնական պարապմունքներ․ ծանոթացել ենք գյուղատնտեսական մեքենաների, ինչպես և մի շարք այլ գործիքների հետ, որ սիրով տրամադրեց մեզ գավառի հողբաժինը։ Եղել է էքսկուրսիա, կատարվել է հողերի ճեղքում (разрез), ծանոթանալու մայրաշերտի, վերնաշերտի և, ընդհանրապես, հողերի հատկության։

Գործնական պարապմունքները թույլ են եղել, անհրաժեշտ պարագաներ չունենալու պատճառով, սակայն հնարավորի սահմանում կատարված է։ Իբր առաջին փորձ, ամբողջ դասընթացքները կարելի է շատ հաջող համարել, ի նկատի առնելով ժողովրդի քայքայված տնտեսությունը և այլ պայմաններ, որ հատուկ Հայաստանի ամենահետամնաց գավառին՝ Զանգեզուրին։

Ունկնդիրները հաճախել են կանոնավոր, շատերը համառոտ գրի են առել դասախոսությունները։ Միամսյա[1] ծանոթությունը որքան ներում է, ես իմ ունկնդիրներին բաժանել եմ երեք խմբի՝ նրանց յուրացնելը, առարկայով հետաքրքրվելը և գյուղատնտեսական պատրաստականությունն ի նկատի առնելով։ Այդ խմբերը դասավորվում են հետևյալ կերպ․ Ա խումբ (շատ լավ)՝ 1) Տեր֊Պետրոսյան Հովհաննես, 2) Իս․ Մ. Փարսադանյան, 3) Տեր-Մինասյան Հեղինե, 4) Գրիգորյան Հովհաննես, 5) Պետրոսյան Լևոն, 6 ) Հարությունյան Տիգրան։ Բ խումբ (լավ)՝ 1) Պետրոսյան Հայկ, 2) Անտոնյան Տիգրան, 3) Հակոբյան Աշոտ, 4) Գրիգորյան Վահան, 5) Տ. Մինասյան Աշոտ, 6) Պետրոսյան Աշոտ, 7) Աթաջանյան Ալեքսանդր, 8) Մկրտչյան Մուշեղ, 9) Մ. Օհանյան Վարսենիկ, 10) Միրաքյան Վարդանույշ, 11) Ադոնց Մուշեղ, 12) Մաշուրյան Անահիտ, 13) Մ. Բարխուդարյան Գրիգոր, 14) Մալե<ցյան> Հովսեփ, 15) Սևլիկյան Ղևոնդ, 16) Ակլունց Ներսես, 17) Եղյան Վարդանույշ, 18) Աթալյան Միքայել, 19) Մ. Աղամիրյան Աղամիր, 20) Տ. Մարտիրոսյան Սարգիս, 21) Տ. Անտոնյան Մուշեղ, 22) Աթաջանյան Սողոմոն։ Գ խումբ (բավարար)՝ 1) Տ․ Պետրոսյան Ասատուր, 2) ՕհանջանյաՆ Ստեփան, 3) Աթաջանյան նիկոլայ, 4) Մ․ Բարխուդարյան Կատարինե,— ընդամենը 33 հոգի[2]։

Առաջին փորձը ցույց տվեց, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի կազմակերպել այսպիսի դասընթացքներ, որով ընդհանուր զարգացումից զատ, գավառի գյուղատնտեսական կյանքը ևս, թեև քիչ չափով,— կբարելավի։

  1. 1
  2. 2