Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/391

Այս էջը հաստատված է

գործը։ Սիսիանի շրջանում հոկտ. 25—30-ը պիտի անցկացնեմ և «Բերքի տոնը»։

Մի քանի թերություններ կան, բայց ոչինչ, հենց այդ թերի դրությամբ հնարավոր է կատարել որոշ աշխատանք։ Գավառում չկա և ոչ մի ինստրուկտոր. այդ խնդիրն էլ սմետայի հաստատմանն է սպասում։

Ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքին ու նորույթներին տեղյակ մնալու համար խնդրում եմ ուղարկել գյուղատնտեսական մի ժուռնալի հասցե, բերել տալու համար, ինչպես և բաժնիս հասցեով ուղարկել «Գյուղատնտեսական կյանք» ժուռնալից 2 օրինակ։

Սերմազտիչ մեքենաների համար հողբաժինը հեռագրել է բանկին. պատասխան առայժմ չկա։ Դրական պատասխան լինելու դեպքում այստեղից մարդ կճանապարհվի, մեքենաները բերելու։

Զանգեզուրի գավգյուղատնտես՝ Աղ. Բակունց

23/X 24 թ., Գորիս

8.ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Ուղարկում եմ Ձեզ գավառիս հաճարի տեսակների նմուշներից։ Հաճարի մշակությունը մեզ մոտ լավ և խոր արմատներ ունի. գործ է ածվում ձավարի համար, թեփը ոչ մի նշանակություն չունի, չեն շահագործում։ Ձավարը պատրաստում են սովորական ջաղացներում, միայն քարերի արանքում հագցնում են թաղիք, որ մանր չաղա։ Կա աշնան և գարնան հաճար, կա ջրովի և դեմի հողերում մշակվող հաճար։ Բերքատու է, ավելի սակավապետ, սիրում է անձրևոտ գարուն, մեր ամպամած սարալանջերին ավելի լավ է աճում, քան տեղական ցորենը։ Այս հաճարների նմուշներից ուղարկել եմ Լենինգրագ, փորձնական բոտանիկայի բաժնին, համաձայն իրենց դիմումի[1]:

Աղ. Բակունց

3/XI 24, Գորիս

  1. 1