Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/398

Այս էջը հաստատված է

12. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

16 նոյեմբերի 1924 թ. № 56

Դեռ իմ Երևանում եղած ժամանակ փորձ արի գյուղբանկից ստանալ երկու սերմզտիչ մեքենա[1], բայց Զանգեզուրի տեղական իշխանության համաձայնությունը չունենալով՝ խնդիրն այնպես էլ մնաց: Գորիս գալով՝ ես այդ մասին խոսեցի գործկոմի և հողբաժնի հետ։ Նրանք համաձայն եղան, և այդ մասին հեռագրվեց Երևան՝ ձեզ և գյուղբանկին, որ գավառիս համար ընդհանուր հիմունքներով բաց թողնեն երկու սերմզտիչ մեքենա։ Մինչև օրս խնդիրն այդպես առկախ է մնացել։ Համաձայն Ձեր № 79/280 շրջաբերականի (հոկտ. 10) մեր գավառի վարկային ընկերությունը ևս պիտի ստանա այդ մեքենաներից։

Խնդրում եմ տեղեկացնել, թե կա՞ արդյոք այդ մեքենաներից, ի՞նչ պայմանով կարելի է ստանալ, որպեսզի այդ խնդիրը նորից առաջադրեմ Զանգեզուրի գավգործկոմին և հողբաժնին՝ այդ մեքենաները ձեռք բերելու համար։

Գյուղատնտես՝ Աղ.Բակունց

13. ԾՐԱԳԻՐ ԶԱՆԳԵԶՈԻՐԻ ԳԱՎ<ԱՌԻ> ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍ<ԱԿԱՆ> ԵՆԹԱԲԱԺՆԻ 1924/23 թ. ԳՈՐԾՆԵՈԻԹՅԱՆ

<25 նոյեմբերի 1924 /թ.>

Առաջիկա գյուղատնտեսական տարում Զանգեզուրի գավառի գյուղատնտեսական ենթաբաժինը գործնեության հետևյալ ծրագիրն է առաջադրում։ Այս ծրագրի 100 %-ի իրագործումը միայն նյութական միջոցներից է կախված և այն օգնությունից, որ պիտի ցույց տա տեղական իշխանությունը։ Առաջադրած ծրագիրն իր ուժի մեջ է նոյեմբեր 1-ից. ծրագրի մեջ մտած մի քանի միջոցներ արդեն գործադրված են, սկսված են նաև մի շարք ձեռնարկություններ գյուղատնտեսական զանազան ճյուղերի վերաբերյալ։

I. Գավառի բնապատմական և գյուղատնետեսական ուսումնասիրություն. Մինչև այժմ նման կարևոր և առաջնակարգ գործ չի կատարվել, իսկ գործի անհրաժեշտության մասին խոսել ավելորդ է։ Այդ ուսումնասիրության

  1. 1