Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/399

Այս էջը հաստատված է

զուգընթաց (որ պիտի րնդգրկի Սիսիանը, բուն Զանգեզուրը և Ղափանը) ձեռք է բերվելու վիճակագրական տեղեկություններ գավառի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերի վերաբերյալ։ Առաջին հերթին ծանոթանալու է մեր գավառում անցյալում կատարած գյուղատնտեսական աշխատանքների հետ։ Կազմել համառոտ տեղեկագիր եղանսկի և նրա ազդեցության մասին հողի մշակման, ցանքսերի և բերքի վրա։ Գավառիս համար բնորոշ բույսերի՝ այս տարվա և ընդհանրապես միջին բերքի ստույգ թվի որոշումը (առաջին հերթին խոտա և հացաբույսեր)։ Ի՞նչ ազդեցություն ունի գավառի գյուղատնտեսական բաժինը գյուղական տնտեսությունների վրա. պարզել այդ ազդեցության արդյունքը։ Մանրակրկիտ ուսումնասիրել գյուղական այն տնտեսությունները, որոնք փորձ են անում մշակույթի նոր ձևերի անցնելու, նոր գործիքներ ձեռք բերելու, հողը պարարտացնելու և այլն։ Գյուղատնտեսական առաջիկա տարում կատարել մի շարք հատուկ ուսումնասիրություններ (անասունների կերի հարցը Սիսիանում, մանվածաբույսերի [կտավատ և կանեփ] մշակման պայմաննեը Զանդեզուրում), ինչպես և պարզել, թե ինչ արդյունք է տվել այս կամ այն գիտակից գյուղացու կատարած թեկուզ հասարակ փորձերը։

II. Դաշտային մշակույթների ասպարիզում առաջին հերթին ծրագրված է կազմակերպել սերմազտման գործը։ Եթե այդ գործը կազմակերպի որևէ այլ հիմնարկություն (վարկային ընկերություն, կոոպերատիվ), ցույց տալ լայն աջակցություն այդ գործին համարելով այդ հարվածային և առաջնակարգ։ Ամեն կերպ աջակցել դրսից (Ղարաբաղից և հարևան շրջաններից) ձեռք բերելու լավ սերմացու («Զարդա» ցորեն և այլն)։ Ազգաբնակչության ծանոթացնել տեղական սերմն ազնվացնելու մատչելի միջոցների հետ։ Հիմք դնել ցուցադրական հողամասերի. շատ անգամ է խոսվել այդ մասին բայց այս տարի միայն հնարավոր եղավ խոսքից գործի անցնել. Գորիսում մշակված է մի հողամաս այդ նպատակի համար, երկրորդի հիմքը գարնան կդրվի Սիսիանում։

Ցանովի խոտաբույսերի ասպարիզում ծրագրված է շրջանում տարածել գյուղբանկից ստացած խոտաբույսերի մոտ 250 փ. սերմացուն։ Մի շարք մշակույթներ, օրինակ՝ վիկայի, գավառիս համար նորություն է, ինչպես և կերի բազուկը։ Առայժմ թույլ չափով և շատ զգույշ հարկավոր է տարածել այդ գործը և խուսափել անհաջող քայլերից, գյուղացիներին չխրտնեցնելու համար։ Կանեփի և կտավատի մշակումը, որին