Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/401

Այս էջը հաստատված է

սերմերի վաճառում, մեքենաների տարածում, ինչպես և գյուղատնտեսական լայն ագիտացիա։ Ամեն կերպ աջակցել ընդհանրապես կոոպերացիային և մասնավորապես գյուղատնտեսական կոոպերացիայի բարգավաճման։ Նույն աջակցությունը ցույց տալ և վարկային ընկերություններին՝ գյուղատնտեսության բարձրացման գործում։

VI. Այգեգործություն և բանջարաթածություն. Գավառի կարիքների համար ձեռք բերել բանջարանոցի զանազան սերմեր և տարածել գյուղացիների մեջ։ Հնարավորության դեպքում, առաջիկա գարնան գյուղատնտեսական ենթաբաժնին կից ունենալ օրինակելի բանջարանոց, թե՛ սերմեր պատրաստելու և թե՛ գյուղացիներին ծանոթացնելու բանջարանոցի զանազան բույսերի մշակման հետ։ Այգեգործության զարկ տալու համար Սիսիանի գյուղերում, առաջին հերթին երկու գյուղում, առաջիկա գարնանից այգի գցել տալ։ Աջակցել «ծառատունկի» շաբաթի կազմակերպման և գյուղական դպրոցների հողերում փոքրիկ այգիներ գցելու: Հատուկ ուշադրություն դարձնել Դարաբասի ձորի այգիներին, այդ շրջանի գյուղացիության ծանոթացնել ռացիոնալ այգեգործության հետ, մի քանի այգիներում ցույց տալ այգին խնամելու ձևն ու անհրաժեշտությունը: Խաղողի մշակությամբ զբաղվող սակավաթիվ գյուղերում ցույց տալ խաղողի զանազան հիվանդությունների դեմ կռվելու միջոցներ։ Այդ աշխատանքը առաջին անգամ է տարվում. գյուղացիք մինչև այժմ անծանոթ են խաղողի բժշկման զանազան ձևերի հետ։ Շերամապահության կարիքների համար գավառում, մանավանդ Ղափանի շրջանում, տարածել թթենու տնկեր։


VII. Մեղվապահություն և շերամապահություն. Համարյա թե բոլոր գյուղերում պարապում են մեղվապահությամբ՝ բայց ոչ կանոնավոր հիմունքների վրա գրած։ Ծրագրված է ունենալ հատուկ հրահանգիչ-մեղվաբույծ, տեղական մեղվապահներին օժանդակելու համար, ձեռք բերել մատչելի գներով փեթակներ, մանավանդ Սիսիանի շրջանի համար։ Այդ գործում օգնության դիմել Սիսիանի շրջանի «Պայքար» վարկ<ային> ընկերության։ Կռվել մեղրաճանճի զանազան հիվանդությունների, առաջին հերթին «փտախտի» դեմ։

Շերամապահության համար հնարավոր է առայժմ կազմակերպել սերմերի վաճառք և ծանոթացնել օրինակելի խնամքի հետ։ Ղափանում կազմակերպելիք թթենու տնկարանը շերամապահության ապագա զարգացումն է հետապնդում։