Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/407

Այս էջը հաստատված է

բովանդակությամբ: «Կարմիր ռաշպարում» զետեղվելու է հոդված այդ առթիվ[1]:

Խնդրում եմ շտապ հասցնել նյութեր և, մանավանդ, գրքույկներից և նկարներից մի քանի օրինակ՝ այդ օրը սպառելու։

Ա. Բակունց

20. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

16 դեկտեմբեր, 1924 թ. № 74, Գորիս

Գյուղատնտեսական նոր գրականություն չի ստացվում. նույնիսկ ձ «Գյուղատնտեսական կյանքից» զուրկ ենք։ Ես անձամբ ստանում եմ „Вестник сельск. хоз.”, սակայն տեղական բնույթ ունեցող հարցերին չի բավարարում։ Անել դրություն է, որովհետև դրա համար հատուկ միջոցներ չկան։

Խնդրում եմ ուղարկեք իմ հասցեով 10 օրինակ «Գյուղացու գրադարանի» № 2(5), տարածելու գյուղերում։ Ինձ համար ուղարկեք գրադարանի գրքերից մեկական օրինակ. վճարը կփոխադրեմ՝ գրքերը ծախելուց հետո։

Գյուղվարչությունդ ունի՞ արդյոք «Անասնապահների ընկերության» կանոնադրություն. եթե կա, խնդրում եմ ուղարկեք ինձ՝ այդպիսի ընկերություն կազմելու համար։

Աղ. Բակունց

21. ՍԻՍԻԱՆԻ ՇՐՋԱՆ

(Գյուղատնտեսական ուսումնասիրության փորձ)

Զանգեզուրի գավառը բաժանվում է վարչական երեք միավոր՝ բուն Զանգեզուր, Ղափան և Սիսիան։ Այս ուսումնասիրությունը վերաբերվում է Սիսիանի շրջանին, որ ունի 37 գյուղ, 4129 տնտեսություն և 21624 շունչ։ Այդ բոլոր գյուղերը միասին ունեն մոտ 31000 դես. վարելահող, 32000 դես. արոտ և 7000 դես. մշակության համար անպիտան հողեր։

  1. 1